Հայաստանում չպատվաստվածների բուժումը կորոնավիրուսային հիվանդության դեմ առաջիկայում կլինի վճարովի.գինը միջինում 800 հազ. դրամ է
07.10.2021,
20:13
Հայաստանում չպատվաստվածների բուժումը կորոնավիրուսային հիվանդության դեմ առաջիկայում կլինի վճարովի.գինը միջինում 800 հազ. դրամ է

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Չպատվաստված քաղաքացիների բուժումը կորոնավիրուսային հիվանդության դեմ Հայաստանում առաջիկայում կլինի վճարովի:
Загружается новость ... "Лево"
Այս մասին հաղորդում է «Հայկական Ժամանակ»-ը` հղում անելով առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանին:
Այս հարցն արդեն քննարկվում է նախարարությունում: Խոսքը բավականին թանկարժեք բուժման մասին է: Բուժումը քաղաքացիների համար կարժենա միջինում 800 հազար դրամ: Խաչատրյանը, սակայն, չի նշել, թե փոփոխությունը կոնկրետ երբ տեղի կունենա:
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված քաղաքացիները այս պահի դրությամբ բուժում են ստանում պետության միջոցների հաշվին:
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը փորձեց կապ հաստատել Խաչատրյանի հետ` այս տեղեկատվությունը ճշտելու համար, բայց նա չպատասխանեց հեռախոսազանգերին։–0–