Հայաստանում, չնայած «կորոնավիրուսային ճգնաժամին», գրանցվել է աշխատավարձերի աճ

27.07.2020, 16:43
Հայաստանում, չնայած «կորոնավիրուսային ճգնաժամին», գրանցվել է աշխատավարձերի աճ
Հայաստանում, չնայած «կորոնավիրուսային ճգնաժամին», գրանցվել է աշխատավարձերի աճ
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի միջին անվանական աշխատավարձի ցուցանիշը, օպերատիվ վիճակագրական տվյալներով, 2020թ.–ի հունվար–հունիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5,4%–ով, հաղորդում է «ԱՌԿԱ» տնտեսական լրատվության գործակալությունը` հղում անելով Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներին։

Загружается новость ... "Лево"

Հաշվետու ժամանակահատվածում միջին անվանական աշխատավարձը Հայաստանում կազմել է 186 410 դրամ։ Միաժամանակ 2020թ.–ի հունիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, ցուցանիշը նվազել է 0,3%–ով, իսկ 2020թ.–ի հունիսին, 2019թ.–ի հունիսի համեմատ, ավելացել է 1,5%–ով։

Միջին աշխատավարձի ցուցանիշը պետական հատվածում հաշվետու ժամանակահատվածում ավելացել է ավելի շատ, քան մասնավորում, չնայած չի կարողացել առաջ անցնել բացարձակ ցուցանիշով։

Այսպես, 2020թ.–ի հունվար–հունիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը պետական հատվածում ավելացել է 8,3%–ով և կազմել 162 011 դրամ։ Միաժամանակ հունիսին, 2020թ.–ի մայիսի համեմատ, այն ավելացել է 3,3%–ով, իսկ 2020թ.–ի հունիսին, 2019թ.–ի հունիսի համեմատ, ավելացել է 7,5%–ով։

Մասնավոր հատվածում 2020թ.–ի հունվար–հունիսին, 2019թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձն ավելացել է 3,8%–ով և կազմել 198 323 դրամ։ Միաժամանակ հունիսին, մայիսի համեմատ, այն նվազել, է 2%–ով, իսկ 2020թ.–ի հունիսին, 2019թ.–ի հունիսի համեմատ, նվազել է 1%–ով ($1` 485,29 դրամ)։–0–