ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայպետհիդրոմետը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայիսի 26-ին` շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, 27-29-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 26-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով, 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում մայիսի 26-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ: Մայիսի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այսօր ցերեկը կանխատեսվում է +24...+26 աստիճան, գիշերը` +13...+15, վաղը ցերեկային ժամերին սպասվում է +28...+30, գիշերը` +15...+17։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում