Հայաստանում այս տարվանից կսկսեն գործել էկոպարեկներ․ նախարար
15.01.2024,
16:20
Այս տարվա գարնանը կսկսվեն էկոպարեկային ծառայության համար համալրումը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացները
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Էկոպարեկները Հայաստանում կսկսեն գործել 2024 թվականից, երկուշաբթի ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը։
«Համապատասխան օրենքն ընդունվել է դեռ 2023թ.–ին։ Այն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 1-ից»,- ասաց Սիմիդյանն ասուլիսի ժամանակ՝ ամփոփելով 2023 թվականի արդյունքները։
Նրա խոսքով, սկզբում օրենքը նախատեսում էր պարեկություն կազմակերպել միայն անտառային տարածքներում, սակայն օրինագծի մշակման ընթացքում պարզ դարձավ, որ նման ծառայություն անհրաժեշտ է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում։
Սիմիդյանը տեղեկացրեց, որ այս տարվա գարնանը կսկսվեն էկոպարեկային ծառայության համար համալրումը, ինչպես նաև վերապատրաստման դասընթացները։–0–