Հայաստանում առաջիկայում սպասվում է կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացում է.ԱՆ պաշտոնյա

22.06.2021, 23:17
ԱՆ–ից զգուշացնում են, որ Հայաստանում առաջիկայում սպասվում է կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացում է.ԱՆ պաշտոնյա
Հայաստանում առաջիկայում սպասվում է կորոնավիրուսի նոր դեպքերի ավելացում է.ԱՆ պաշտոնյա

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի./Նովոստի–Արմեիա/. Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը ներկայում կայուն է, սակայն բացասական կանխատեսումով: 

Այս մասին ասել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, հաղորդում է «Արմենպրեսը»։

Նա նշել է, որ նկատվում է վիրուսի վերարտադրման ցուցանիշի աճ:

«Մեզ մոտ պահ էր եկել, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը հասել էր 0.4-ի, բայց վերջին 14 օրվա կտրվածքով տեսնում ենք, որ այդ ցուցանիշը դանդաղ տեմպերով աճում է: Վերջին 7 օրվա ընթացքում այս ցուցանիշը հասել է 1.1-ի», – ասել է Գայանե Սահակյանը:

Ըստ նրա՝ այս ցուցանիշը խոսում է այն մասին, որ առաջիկայում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի աճ է նկատվելու: Աճը կանխատեսվում է սկզբում դանդաղ, հետո կտրուկ տեմպով: Մասնագետները սպասում են շաբաթվա կտրվածքով 600 նոր դեպք: Սովորաբար 30 տոկոսը հոսպիտալացվում է, դա նշանակում է, որ 180 հոսպիտալացման դեպք կունենանք:

Կորոնավիրուսի հետ կապված՝ աշխարհում համաճակարային իրավիճակը շարունակում է լարված մնալ: Շարունակվում են վիրուսի մուտացիաները, փոփոխությունները, և դա նոր չարիք է դառնում աշխարհի երկրների համար:

Կորոնավիրուսի հնդկական շտամը հասել է Ռուսաստան և մուտացիայի ենթարկվել: Այս շրջանում բավական մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան, և չի բացառվում, որ այս նոր շտամը գրանցվի նաև ՀՀ-ում: Գայանե Սահակյանը նշել է, որ այս նոր շտամի վարակելիությունն ավելի ակտիվ է: Վարակի տարածման ինտենսիվությունը մեծ է մոտ երկու անգամ:

Գայանե Սահակյանը նկատել է, որ սահմանափակումներն ամբողջ աշխարհում շարունակվում են, նույնիսկ պատվաստումների գործընթացին զուգահեռ: Օրինակ, Անգլիան լոքդաունի ժամկետը երկարաձգել է: Չիլիում 58 տոկոսով պատվաստումների գործընթացն ապահովել են, սակայն սահմանափակումները դեռ պահպանվում են:

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ն` առողջացած, 4502-ը` մահվան ելքով։–0–