429.51
4.27
395.68
+1
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում Լռության օր է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախօրեին

08:00
19 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Այսօր Հայաստանում Լռության օր է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախօրեին։

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, հունիսի 19–ին տեղական ժամանակով ժամը 24։00–ին լրացել է նախընտրական քարոզարշավի ժամկետը։ Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզ, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան առանց որևէ արտաքին ճնշման մտածեն այն հարցի շուրջ, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։

Վարչապետի հրաժարականն ու ընտրությունների նշանակումը

Այս տարվա մարտի 18–ին նախագահի և խորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց 2021թ.–ի հունիսի 20–ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Այս գործընթացի համար Փաշինյանը, ըստ ձեռք բերված համաձայնության, ապրիլի 25–ին հրաժարական տվեց և դարձավ վարչապետի պաշտոնակատար։

ՀՀ Սահմանադրության համաձայն, արտահերթ ընտրությունների անցկացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կառավարության ղեկավարը հրաժարական է տալիս և Ազգային ժողովը երկու անգամ չի ընտրում վարչապետ։

Մայիսի 3–ին և 10–ին ԱԺ–ն երկու անգամ չընտրեց Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինչից հետո խորհրդարանը ցրվեց իրավունքի ուժով։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց 2021թ.–ի հունիսի 20–ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։

Քարոզարշավի ժամկետներն ու մասնակիցների ցանկը

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 7–ին և ավարտվեց հունիսի 18–ին ժամը 00։00–ին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 4 դաշինքի և 21 կուսակցության ընտրացուցակներ։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։

Հունիսի 11–ին` ընտրություններից 9 օր առաջ, տեղական ժամանակով ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների էլեկտրոնային քվեարկությունը, որն ավարտվել է հունիսի 13–ին ժամը 20։00–ին։ ԿԸՀ–ի կողմից հրապարակված ցուցակի համաձայն, էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք է ստացել 650 մարդ։ Նրանցից 287–ը Հայաստանի դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ծառայողներ են և նրանց ընտանիքների չափահաս անդամներ, որոնք ունենք ձայնի իրավունք, 363–ը երկարատև գործուղումներում գտնվող զինծառայողներն են կամ արտերկրում ուսում ստացողներն ու նրանց ընտանիքների անդամները։

Քարոզարշավի շրջանակում տեղի են ունեցել բանավեճեր` ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բանավեճերը հեռարձակվում էին Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։

Ընտրողների թիվն ու ընտրատեղամասերի քանակը

Ընտրություններից առաջ Հայաստանի տարածքում ստեղծվել է 38 ընտրատարածք և 2008 ընտրատեղամաս։ ՀՀ ոստիկանության տվյալներով, հանրապետության տարածքում համապատասխան ռեգիստրում ներառված ընտրողների ընդհանուր թիվը 2 581 093 մարդ է։ Քաղաքացիները, որոնք հաշվառված չեն և ցանկանում են մասնակցել քվեարկությանը բնակության վայրում, հնարավորություն ունեին ընտրողների ցուցակում ներառվելու դիմում ներկայացնել 2021թ.–ի մայիսի 31–ից` ընտրություններից 20 օր առաջ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:32
26 Մարտի 2024
Երևանում սպասվում է քամու ուժգնացում և տեղումներ․ առաջիկա օրերի կանխատեսումը
Արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
12:05
26 Մարտի 2024
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
Մարտի 26-ի լույս 27-ի գիշերը լուսադեմին Արարատյան դաշտի առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-1 աստիճան ցուրտ
16:15
25 Մարտի 2024
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց՝ քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք. գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան
Քաղաքացին առաջարկել է ընտրակաշառք «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու դիմաց
14:53
25 Մարտի 2024
Մենք հող հանձնող չենք, ոչ մեկ հող չի հանձնում․ ԳՇ պետը՝ Տավուշի 4 գյուղերի մասին (ՎԻԴԵՈ)
ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն անդրադարձել է Տավուշի 4 գյուղերի հանձնման հարցին. ՎԻԴԵՈ
12:29
25 Մարտի 2024
ARARAT հայկական կոնյակը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքի գլխավոր գործընկեր (ՖՈՏՈ)
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
11:19
25 Մարտի 2024
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
Crocus–ում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացի կա
10:44
25 Մարտի 2024
Հայաստանին ցուրտ ճակատ է ներթափանցում․ սպասվում են ինտենսիվ տեղումներ
Սպասվում է քամու ուժգնացում, առանձին հատվածներում  տեղումները կլինեն ինտենսիվ,
21:32
24 Մարտի 2024
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
Երևանի ոստիկանության բաժին նռնակով ներխուժման դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ահաբեկչության հատկանիշներով
18:44
24 Մարտի 2024
Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը՝ Հիսուսի Հաղթական մուտքը Երուսաղեմ
/. Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:
23:20
22 Մարտի 2024
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել (ՎԻԴԵՈ)
Բնության հրաշք․ Երևանի երկնքում բացառիկ երևույթ է գրանցվել․ ՎԻԴԵՈ
21:15
22 Մարտի 2024
ՊԵԿ-ը գործարկել է ֆիզիկական անձանց էլ․ ծառայությունների միասնական համակարգ․ վերջինի միջոցով կարելի է ներկայացնել հաշվարկ-հայտարարագիր (ՎԻԴԵՈ)
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ