Հայաստանում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, մահացել է 5 մարդ

22.08.2022, 12:43
Հայաստանում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, մահացել է 5 մարդ
Հայաստանում COVID-19-ի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել, մահացել է 5 մարդ
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսի 1913 նոր դեպք, նախորդ շաբաթ գրանցվել էր 1713 դեպք, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Գերատեսչության տվյալների համաձայն, բուժումը շարունակում է 2417 պացիենտ:

Հաշվետու ժամանակահատվածում կատարվել է 6523 ՊՇՌ թեստ: Առողջապահության նախարարության տվյալներով, այդ ընթացքում առողջացել է 1663 մարդ, մահացել է 5 մարդ:

Երկրում կորոնավիրուի համավարակի ամբողջ ընթացքում հաստատվել է 432 274 դեպք, որոնցից 419 528-ն առողջացել է: Կորոնավիրուսից մահացել է 8 648 մարդ:

Հանրապետության տարածքում կատարվել է ընհանուր առմամբ 3 178 333 թեստ:-0-