398.31
7.14
413.06
+22
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում 500–ից ավել զինծառայող կստանա արտոնյալ հիփոթեքի հնարավորություն

12:17
28 Հուլիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանում 500-ից ավելի զինծառայողի հնարավորություն է տրվում օգտվել բնակարան ձեռք բերելու մատչելի վարկավորման ծրագրից:

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց ՀՀ պաշտպանության նախարարության կողմից ներկայացված որոշման նախագծին։

Ինչպես կառավարության նիստում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, նախագծի հաստատմամբ, ստացվում է, որ բնակարանային այս ծրագրի համար 2022 թվականի բոլոր հաշվառվածներին կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք:

«ՊՆ համակարգի սպայական և ավագ ենթասպայական կազմի պայմանագրային զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման ծրագրից օգտվելու հնարավորություն է ընձեռվում 2022 թվականին դիմում ներկայացրած բոլոր զինծառայողներին: Որոշման նախագծի ընդունման դեպքում ևս 526 զինծառայողի կհատկացի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Ծրագրից առաջնահերթ օգտվելու հնարավորություն է տրվում նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը ռազմաուսումնական հաստատություն ընդունված և հաստատությունն ավարտելուց հետո հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող սպայական կազմի զինծառայողներին՝ ավարտելուց հետո 5 տարվա ընթացքում դիմելու դեպքում», – ասաց Սարգսյանը:

ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին նշեց, որ նախատեսվում է պետության կողմից սուբսիդավորում՝ մայր գումարի՝ 10 տոկոսի, և սահմանված տոկոսադրույքի՝ 3 տոկոսի չափով:

«2022 թվականին այս ծրագրից օգտվելու դիմումներով հաշվառվել է 1018 զինծառայող: Նրանցից առաջնահերթության կարգով և վիճակահանությամբ վարկավորման տեղեկանք է տրվել 492 զինծառայողի: Այս որոշման նախագծի ընդունման դեպքում մնացած 526 զինծառայողի ևս կհատկացվի վարկավորման համար անհրաժեշտ տեղեկանք: Բոլոր հաշվառված զինծառայողները հնարավորություն կունենան օգտվել այս կարևոր, սոցիալական երաշխիքները բարելավող ծրագրից», – նշեց փոխվարչապետը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:19
26 Սեպտեմբերի 2022
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
ԿԸՀ–ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
12:40
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
Ադրբեջանը Եվրոպական դատարանից խնդրել է լրացուցիչ ժամանակ ռազմագերիների մասին ամբողջական տեղեկություն տրամադրելու համար
11:39
26 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը. Թաթոյան
Ադրբեջանցիները սպանել են հայ զինծառայողին ու WhatsApp–ով ուղարկել լուսանկարը նրա կնոջը
10:54
26 Սեպտեմբերի 2022
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հայաստանի երկնքում երևացել են Իլոն Մասկի SpaceX ընկերության Starlink արբանյակների շարասյունը. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
11:26
24 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք. ՊՆ
Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է անցնել հայկական դիրքերից մեկի թիկունք
22:21
23 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանին կոչ ենք անում զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր. Հայաստանում ԱՄՆ դեսպանություն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում Ադրբեջանին զորքերը վերադարձնել իրենց սկզբնական դիրքեր
15:25
23 Սեպտեմբերի 2022
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն, վարորդներ. երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
14:39
23 Սեպտեմբերի 2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիշողության պուրակի տարածքի կընդլայնվի
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիշողության պուրակի տարածքի կընդլայնվի
12:20
23 Սեպտեմբերի 2022
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
Տիգրան Ավինյանն ընտրվեց Երևանի փոխքաղաքապետ
12:09
23 Սեպտեմբերի 2022
Fly Arna–ն մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր
Fly Arna–ն մեկնարկել է Երևան-Սոչի-Երևան և Երևան-Մոսկվա-Երևան չվերթեր
09:58
23 Սեպտեմբերի 2022
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
Ադրբեջանը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ.ՊՆ
22:08
22 Սեպտեմբերի 2022
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել թշնամու շրջափակումից
Երկու հայ զինծառայողի հաջողվել է դուրս բերել շրջափակումից, որտեղ գտնվել են 9 օր