Հայաստանում 2012 թ.-ից ի վեր չեն եղել ընտրակեղծիքներ. ԿԸՀ նախագահ
05.03.2019,
18:23
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Հայաստանում 2012 թ.-ից ի վեր չեն եղել ընտրակեղծիքներ։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2012 թ.-ից ի վեր ընտրություների արդյունքների կեղծում չի եղել, երեքշաբթի հայտարարեց ՀՀ Կենտրոնական ընտրական հաձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդալյանը հետաքրքրվել է. «Դուք իսկապե՞ս պնդում եք, որ մինչև 2017 թ.-ը անցկացված բոլոր ընտրություններն արտահայտում էին Հայասանի քաղաքացիների կամքը»:Մուկուչյանը նշեց, որ ամբողջ խնդիրն այն է, որ երբ հարցաթերթիկները հանվում են քվեատուփից և կատարվում է նրանց հաշվարկը, ապա արդյունքները գրանցվում են հենց այդ քվեաթերթիկներով:
«Այդ գործընթացը թափանցիկ էր. վստահելի անձինք, դիտորդները և ԶԼՄ-ները հետևել են: Այսինքն, առնվազն, 2012 թ.-ից արձանագրություններում արտացոլվում էր ընտրողների կամքը, որը ներկայացված է եղել քվեաթերթիկում: Հնարավոր է` մինչև 2012 թ.-ը տեղի են ունեցել ընտրողների վրա ազդելու դեպքեր», - ասաց Մուկուչյանը:-0-