571.39
6.68
484.93
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ազգային ավիաընկերություն կունենա. անձնակազմ, տոմսերի գներ, գործունեության մեկնարկ, ներկայացնում ենք հետաքրքրող հարցերի պատասխանները

15:48
22 Հուլիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (այսուհետ՝ ԱՆԻՖ) և Էյր Արաբիա ընկերությունը ստորագրեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր, հաղորդում է ԱՆԻՖ–ի մամուլի ծառայությունը։ 

Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ուղևորափոխադրող ավիաընկերություն, որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։

Միջոցառմանը հաջորդած մամուլի ասուլիսին հնչեցին հանրությանը հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ։ Ստորև ներկայացնում ենք այդ, ինչպես նաև հաջորդած օրերին ԱՆԻՖ–ին ուղղված հաճախ տրվող հարցերի պատասխանները։

Ի՞նչ նպատակ ուներ Էյր Արաբիա ընկերության հետ համատեղ ավիափոխադրող ընկերության ստեղծումը 

Անցած տասնամյակի ընթացքում Հայաստանը տպավորիչ հաջողություններ է գրանցել զբոսաշրջության ոլորտում: 2019թ. ին զբոսաշրջության և տուրիզմի ոլորտները կազմել են ՀՆԱ-ի մոտ 11,8 և ընդհանուր զբաղվածության՝ 12,5 տոկոսը: Հայաստանի տուրիզմի էլ ավելի դինամիկ զարգացման ճանապարհին խոչընդոտներից մեկը միշտ եղել է ոլորտում սահմանափակ մրցակցությունը։ Նոր ազգային ավիափոխադրողի ստեղծումը նախ էական քայլ է Հայաստանի տուրիզմի մրցակցունակության բարձրացման ուղղությամբ։ 

Ի լրումն՝ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը նաեւ ներդրումային մրցունակության տեսանկյունից կարևոր նշանակություն ունի։

Загружается новость ... "Лево"

Ինչո՞ւ են պետական միջոցները ներդրվում օտարերկրյա ընկերության հետ համատեղ ծրագրում։ Արդյո՞ք դա պետական միջոցների արդյունավետ տեղաբաշխում է

Կարծում ենք՝ առավել քան։ Աշխարհի առաջատար բյուջետային ավիափոխադրողներից մեկի հետ համատեղ ազգային ավիափոխադրող ընկերություն ստեղծելը շահեկան է թե' բիզնես, թե' ներդրումային հեղինակության տեսանկյունից։ Սա ծախս չէ, այլ ներդրում խոստումնալից բիզնես ծրագրի մեջ, որը լրացուցիչ տնտեսական արժեք է ստեղծելու։

Արդյո՞ք ավելի արդյունավետ չէր լինի, որ Հայաստանն առանց այլ ընկերության մասկացության տնօրիներ ազգային ավիափոխադրող ընկերությունը 

Այս հարցին բազմակողմանի պատասխան տալու համար խորությամբ ուսումնասիրվել է նախկին փորձը, արվել են բազմաթիվ մասնագիտական հաշվարկներ եւ մասնագետները եկել են այն եզրակացության, որ առավել արդյունավետ ֆորմատը ոլորտում երկարամյա փորձառություն ունեցող գործընկերոջ հետ համատեղ ծրագիրն է։ Էյր Արաբիան իր հետ բերում է թե' արդյունավետ բիզնես մոդելից, թե' ավիափոխադրման ոլորտում տարիների հաջողված փորձից օգտվելու բացառիկ հնարավորություն, ինչը նոր ազգային ավիափոխադրողի համար լուրջ մրցակցային առավելություն է։ Բացի այդ, նման համապարփակ փորձառություն ունեցող ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է տալիս տուրիզմի ոլորտի համար բարդ շրջաններում, ինչպիսին, օրինակ, 2020 թվականն էր, ռիսկերի համատեղ, արդյունավետ կառավարման համար։

Արդյո՞ք օտարերկրյա ընկերության մասնակցությամբ ձեռնարկությունը կարող է «ազգային ավիափոխադրող» կոչվել։ Արդյո՞ք սա պարզապես կոմերցիոն ավիափոխադրող չէ 

Իրավական տեսանկյունից որեւէ կարգավորում՝ «ազգային ավիափոխադրող» անվանումը չի ենթադրում, ո'չ միայն հայաստանյան այլեւ շատ երկրների օրենսդրությամբ։ Այդուհանդերձ, նոր ստեղծվող ընկերությունը միակ ավիափոխադրողն է, որի մասնաբաժնի մոտ կեսը տնօրինում է պետությունը՝ ԱՆԻՖ միջոցով։ Կարծում ենք, որ պետության նման զգալի մասնակցությունը ենթադրում է, որ նոր ընկերությունը հենց՝ «ազգային ավիափոխադրող» է։ Վստահ ենք, որ ցանկացած բիզնես նախաձեռնության հաջողության գրավականը մրցունակ բիզնես մոդելն է։ Նոր ընկերությունը չի ունենալու պետական հովանավորություն, կամ պետական դոտացիա։ Չենք կարծում, որ դոտացիան հարկատուների միջոցների արդյունավետ կիրառում է։ ԱՆԻՖ-ի միջոցով պետությունը ներդրում է արել կոմերցիոն տեսանկյունից խոստումնալից ծրագրում, որը ներդրման լավագույն ձեւն է։ Ազգային ավիափոխադրողը չպետք է բեռ լինի պետության համար, այլ հակառակը՝ պետք է հավելյալ տնտեսական արժեք ստեղծի։ Այդ առումով համատեղ ձեռնարկության այս ձեւաչափը առավել արդյունվետ է։

Загружается новость ... "Право"

Որքա՞ն է կազմում յուրաքանչյուր կողմի բաժնեմասնակցությունը 

Բաժնետոմսերը մոտավորապես հավասար են, բայց մեծամասնությունը տնօրինում է հայկական կողմը։ 

Մենք առաջնորդվել ենք գործընկերային տեսանկյունից արդարացված այն սկզբունքով, որ այն գործընկերը՝ տվյալ դեպքում՝ Էյր Արաբիան, որն ունի ծրագրի ամբողջական կառավարման ու իրականացման կարողությունն ու փորձը պետք է ունենա գործառնական որոշակի լծակներ՝ օրինակ՝ նշանակի ընկերության ղեկավար կազմ, իհարկե նաեւ մեր կողմի համաձայնությամբ։

Ի՞նչպես է կառավարվելու ընկերությունը, ի՞նչ մոդելով է աշխատելու, արդյո՞ք «բյուջետային» նշանակում է, որ տոմսերը լինելու են մատչելի 

Նոր ավիաընկերությունը ղեկավարվելու է տնօրենների խորհրդի կողմից, որը նշանակվելու է Էյր Արաբիայի և ԱՆԻՖ-ի համատեղ որոշմամբ։

Ընկերությունը կշահագործվի Էյր Արաբիայի կողմից շահագործվող բյուջետային բիզնես մոդելով: Ընկերությունը կիրառելու է բյուջետային ավիաընկերություններին հատուկ դինամիկ, մրցունակ գնային քաղաքականություն։

Արդյո՞ք ընկերության անձնակազմում կլինեն հայ մասնագետներ, օդաչուներ։ Ինչպե՞ս է իրականացվելու կադրային քաղաքականությունը

Նոր՝ համատեղ ավիաընկերության հենակետը լինելու է Երեւանը, ընկերության ղեկավար անձնակազմը նշանակվելու է համատեղ որոշման արդյունքում, իսկ հետագա անձնակազմի համալրումը իրականցնելու է արդեն նոր ընկերության ղեկավարությունը։ Ընկերության նպատակներից մեկն է նոր աշխատատեղերի ստեղծումը եւ այո՝ ներգրավվելու են հայ օդաչուներ, ինժեներներ, անձնակազմ։   

Ինչո՞ւ է ընկերության անվանակոչությունը որոշվել իրականացնել քաղաքացիների առաջարկությունների միջոցով 

Իսկ ինչո՞ւ՝ ոչ։ ԱՆԻՖ-ը ցանկացած բիզնես ծրագրի մասնակցում է պետության անունից և հնարավորության դեպքում հանրության ուղղակի ներգրավումը մեզ համար կարևոր է։ 

Ազգային ավիափոխադրողի անվանումը ընտրելը հենց նման ներգրավման հնարավորություն է։ Արդեն ունենք ավելի քան 300 առաջարկ ու հանրության շատ ակտիվ մասնակցություն։ Մրցույթը կամփոփվի 3 շաբաթից։

Ե՞րբ է սկսելու գործել ավիաընկերությունը 

Շուտով կտրվեն Օդանավ շահագործողի վկայականի ստացման աշխատանքները, ինչը թույլ կտա մեկնարկել ավիաընկերության գործունեությունը: Գործարկման ամսաթվի, անձնակազմի և ուղղությունների մասին լրացուցիչ մանրամասները կհայտարարվեն առաջիկայում:

ԱՆԻՖ-ի մասին.

ԱՆԻՖ-ը հիմնադրվել է 2019թ․-ին` օտարերկրյա ներդրումների ներգրավման, արտահանման աճի խթանման և Հայաստանում լայնածավալ նախագծերում ներդրումները համաֆինանսավորելու մանդատով։ ԱՆԻՖ-ի գործունեությունը միտված է օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, Հայաստանում ռազմավարական կարևորության ակտիվների պորտֆելի կառավարմանը։–0–

Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:17
18 Սեպտեմբերի 2021
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի դիմակավորված ծառայողները արցախցի երեխաներ տեղափոխող ավտոբուս են կանգնեցրել Որոտանի ճանապարհին.ՎԻԴԵՈ
21:25
17 Սեպտեմբերի 2021
Ո՞ր փողոցները կփակվեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել (ՎԻԴԵՈ)
Ո՞ր փողոցները փակ կլինեն սեպտեմբերի 21–ին, ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել.ՎԻԴԵՈ
19:37
17 Սեպտեմբերի 2021
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
ՔՊ-ում պառակտումներ են,բժիշկները հորդորում են չպատվաստվել, թշնամին իրանցիների անձնագրով մտել է Արցախ.ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ.ՎԻԴԵՈ
14:10
17 Սեպտեմբերի 2021
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի տեղադրման մասին
Իրանն ու Ադրբեջանը պետք է ճշտեն այդ գործողությունները մաքսայի՞ն են, թե՞ ապօրինի.Քոչարյանը` Որոտանի մոտ ադրբեջանական հենակետի և իրանցի վարորդներից գումար գանձելու մասին
13:11
17 Սեպտեմբերի 2021
Սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները (ԳՐԱՖԻԿ)
ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ.սեպտեմբերի 20–ին և 21–ին փակ կլինեն Երևանի և մի շարք վարչական շրջանների գլխավոր փողոցները.ԳՐԱՖԻԿ
12:20
17 Սեպտեմբերի 2021
Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել (ՖՈՏՈ)
Հրաշքներ լինում են. Երևանում քաղցկեղով հիվանդ 36–ամյա կինը առողջ տղա է լույս աշխարհ բերել.ՖՈՏՈ
12:09
17 Սեպտեմբերի 2021
Ունենք հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.Հայկ Մամիջանյան (ՎԻԴԵՈ)
«Պատիվ ունեմի» պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտարարել է, որ ունեն հիմնավոր կասկածի իրավունք, որ նախապատրաստվում է հերթական հակահայկական կապիտուլյացիայի ևս մի փուլ ենթադրող փաստաթղթի ստորագրում.ՎԻԴԵՈ
12:02
17 Սեպտեմբերի 2021
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ
GeoProMining–ը ներդրել է ավելի քան 90մլն դոլար Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման մեջ, ավարտվել է արդիականացման երկրորդ փուլը


11:18
17 Սեպտեմբերի 2021
Երթևեկի փոփոխություն Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկության փոփոխություն է նախատեսված Երևանի կարևորագույն պողոտաներից մեկում.ՍԽԵՄԱ
11:06
17 Սեպտեմբերի 2021
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
Կորոնավիրուսային հակառեկորդ Հայաստանում. նախօրեին մահացել է 26 մարդ, գրանցվել է 759 նոր դեպք, 614 մարդ առողջացել է
10:15
17 Սեպտեմբերի 2021
Աշխատանք կամ պատվաստում. փորձագետները տարակարծիք են հոկտեմբերի 1-ից ներդրվող պահանջի հարցում
Աշխատանք կամ պատվաստում. ո՞ր տարբերակը կընտրեն քաղաքացիները, մեկնաբանում են փորձագետները
22:31
16 Սեպտեմբերի 2021
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով (ՖՈՏՈ)
Ժամանման նոր սրահ և հիմնանորոգված թռիչքուղի․ Գյումրու օդանավակայանը ներկայացել է նոր տեսքով․ՖՈՏՈ