Հայաստանին ձմեռ բերող ցիկլոն է մոտենում. Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանին ձմեռ բերող ցիկլոն է մոտենում։
Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Վաղը օրացույցով արդեն ձմեռ է, բայց եղանակային պայմաններով կատարյալ աշուն։ Սակայն Սկանդինավիայի շրջաններից ձմեռ բերող ցիկլոնը վաղվանից ճանապարհ է ընկնում դեպի Հայաստան», – նշել է օդերևութաբանը։
Հայպետհիդրոմետի հաղորդմամբ, դեկտեմբերի 1-2-ը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3, այնուհետև աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 1-2-ը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 3-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր մայրաքաղաքում ցերեկը սպասվում է +9...+11, գիշերը`+3...+5, երկուշաբթի ցերեկային ժամերին կանխատեսվում է +8...+10, գիշերը`0...+2։–0–

