Հայաստանին Արաբական թերակղզուց արևադարձային օդային հոսանքներ են մոտենում, սպասվում է +41 աստիճան

08.07.2022, 11:32
Սպասվում է +41. Հայաստանին Արաբական թերակղզուց արևադարձային օդային հոսանքներ են մոտենում
Հայաստանին Արաբական թերակղզուց արևադարձային օդային հոսանքներ են մոտենում, սպասվում է +41 աստիճան
ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանին են մոտենում արևադարձային տաք օդային հոսանքներ։

Ինչպես հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +39․․․+41 աստիճանի։–0–