Հայաստանից Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկի համար

14.01.2021, 13:31
Հայաստանից Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկի համար
Հայաստանից Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկի համար
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկից մինչև Նեղոց ճանապարհահատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ հունվարի 15-ին՝ ժամը 13.30-ից մինչև 17.00‚ փակ է լինելու երթևեկության համար, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Загружается новость ... "Лево"

«Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–