Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում

28.03.2019, 10:22
Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում:
Հայաստանի որոշ ճանապարհներին ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Загружается новость ... "Лево"

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–