Հայաստանի ռուսական ռազմաբազայում մեկնարկել են զորավարժություններ` ավելի քան 3 հազար զինծառայողի մասնակցությամբ
23.07.2018,
16:02
Հայաստանի ռուսական ռազմաբազայում զորավարժություններ են մեկնարկել` ավելի քան 3 հազար զինծառայողի մասնակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ռուսական ռազմաբազայում զորավարժություններ են մեկնարկել` ավելի քան 3 հազար զինծառայողի մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, գրում է ՏԱՍՍ–ը։
Загружается новость ... "Лево"
«Հայաստանում տեղակայված ՀՌՕ–ի ռուսական ռազմակայանի ստորաբաժանումները մարտավարական զորավարժություններ են անցկացնում, որոնք կտևեն մինչև հուլիսի 28–ը, զորավարժություններին մասնակցում է ավելի քան 3 հազար զինծառայող և մոտ 500 միավոր տեխնիկա», – նշվում է ՀՌՕ–ի հաղորդագրության մեջ։
Մոտոհրաձգային, տանկային, հետախուզական, հրետանային և ինժեներական ստորաբաժանումները սկսել են երթը դեպի զորավարժությունների անցկացման վայր «Կախմուդ» և «Ալագյազ» հրաձգարանների տարածքում։
Ավտոմոբիլային և զրահատանկային շարասյունների երթի ժամանակ զորամիավորման զինծառայողները կատարում են հակաօդային պաշտպանության առաջադրանքներ։–0–

