ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՊՆ Մարշալ Արմենակ Խանփերյանցի Ռազմական ավիացիայի ինստիտուտի «Արարատ» թիմը հաղթահարել է ավիացիայի ոլորտում նորարարական գաղափարների մշակման Airbus Fly Your Ideas 2017 հեղինակավոր մրցույթի երկրորդ փուլը։
Թիմի կազմում ներառված են ուսանողներ Ռուբիկ Զաքարյանը, Վլադիմիր Ղարիբյանը, Հայկ Օհանջանյանը, Հենրիխ Հակոբյանը։
«Ուսանողները փորձել են վերստեղծել շախմատի տախտակ ինքնաթիռի 3D մոդելի վրա` դեֆորմացիաներ հայտնաբերելու համար», – նշվում է մրցույթի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Հաջող ելույթի շնորհիվ հայկական թիմը կշարունակի պայքարը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում