Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի

31.05.2022, 16:07
Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի
Հայաստանի խոշորագույն կովիդային բուժկենտրոնը վերադառնում է աշխատանքի բնականոն ռեժիմի
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./Նովոստի–Արմենիա/. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը հունիսի 1-ից վերաբացվում է:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, երկու տարի COVID-19 հաստատված պացիենտների բուժման բարձր առաքելությունը պատվով կատարելուց հետո քաղաքացիները կարող են այստեղ ստանալ բազմապրոֆիլ բժշկական օգնություն` նորագույն ու գերժամանակակից սարքերով հագեցած բաժանմունքներում: Բժշկական թիմը ևս համալրվել է:

«Հունիսի առաջին շաբաթվա ընթացում սպասարկվելու է միայն ամբուլատոր հոսքը, այդ թվում` գործիքային հետազոտություններն ամբողջ ծավալով, իսկ ստացիոնար ու շտապ և անհետաձգելի դեպքերը` հաջորդող շաբաթվանից», – հայտնել են նախարարությունից։–0–