424.11
4.26
393.28
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ժուռնալիստների միությունը քննադատել է եթերում պարտադիր դիմակ կրելու անհրաժեշտությունը

21:09
27 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ժուռնալիստների միությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է վարչապետի աշխատակազմի զգուշացմանը, որը, մասնավորապես, վերաբերում է եթերում դիմակ կրելու նորմերը պահպանելու անհրաժեշտությանը։

Նախօրեին ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտարարել են. «Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք ձեր ուշադրությունը հրավիրել ՀՀ պարետի N 110-Ն որոշման հավելված 16-ի կետ 2-րդի վրա․ «Աշխատանքային պարտականությունները կատարելիս աշխատակիցները կրում են դիմակներ»։ Նաև կոչ են արել անվերապահորեն պահպանել սահմանված կանոնները եթերում՝ հայտարարելով, թե կանոնների խախտումը կառաջացնի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն։

«Վարչապետի աշխատակազմի կողմից մատնանշված պարետի` N 110-Ն որոշման հավելված 16-ում սահմանված է նաև, որ աշխատավայրում պետք է պահպանվի 1,5 մետր հեռավորություն: Ինչպես ցանկացած նորմ, այդպես էլ դիմակ կրելու պարտադիրության նորմը ունի և պետք է ունենա նպատակ. այս պարագայում այդ նպատակը 3-րդ անձին վարակ չփոխանցելն է», – նշվում է հայտարարության մեջ։

Загружается новость ... "Лево"

Հայտարարության հեղինակները նշում են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եթերային տաղավարներում տեխնիկական անձնակազմը ստանդարտին համապատասխան հաղորդավարից գտնվում է նվազագույնը 1,5-2 մետր հեռավորության վրա, ապա դիմակ կրելու նորմի նպատակն ինքնին համարվում է իրացված:

«Բացի այդ, վարչապետի աշխատակազմը որևէ կերպ ոչ լիազորված է, և ոչ էլ պարտավորված է հետևել պարետի որոշումների կատարմանը, առավել ևս` դրանք կատարելու համար ցուցումներ տալուն», – նշվում է փաստաթղթում։

ՀԺՄ–ի հայտարարության մեջ նշվում է, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահը հստակ նշել է, որ եթերում դիմակ կրելու համապարտադիրության պահանջ որևէ տեղ սահմանված չէ, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է այն եթերում չկրելու պարտավորության մասին:

«Վարչապետի աշխատակազմը և ընդհանրապես ցանկացած պետական մարմին, որևէ նորմի մասին հայտարարություն տարածելուց առաջ, լավ կլինի առնվազն ուսումնասիրի, թե այդ նորմը կարգավորման ի՞նչ առարկա ունի, և անձանց ի՞նչ շրջանակի վրա է այն տարածվում: Կարծում ենք, որ նմանատիպ դեպքերով վարչական իրավախախտման ցանկացած արձանագրություն առերևույթ ապօրինի է և ենթակա է լինելու վիճարկման», – նշվում է հայտարարության մեջ։

Հայաստանում հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 23909 դեպք, որոնցից 12911-ն` առողջացած, 420-ը` մահվան ելքով։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:07
01 Ապրիլի 2024
Երիտասարդ կհամարվի 13-ից 30 տարեկան քաղաքացին. նոր շեմ կսահմանվի
ՀՀ–ում կսահմանվի երիտասարդության նոր շեմ
13:01
01 Ապրիլի 2024
Խոստանում են օրական մինչև 20 հազար դրամ եկամուտ․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
Զգուշացե՛ք․ ՀՀ–ում խարդախության նոր տեսակ է տարածվել
11:36
01 Ապրիլի 2024
Փաշինյանը հայտարարել է, որ Քրիստոսը երբևէ երկրագնդի վրա քայլած ամենամեծ հեղափոխականն է․ Մայր Աթոռից պատասխանել են նրան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն իրեն համեմատել է Քրիստոսի հետ․ Մայր Աթոռից արձագանքել են․ ՎԻԴԵՈ
20:11
30 Մարտի 2024
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
Տիրոջ լույսը՝ մեր սրտերում․ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Հարության Ճրագալույցը
19:37
29 Մարտի 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության. ՊԵԿ
ՊԵԿ–ից հայտնում են, որ առցանց անմաքս առևտրի շեմը կենթարկվի փոփոխության
15:23
29 Մարտի 2024
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ամերիաբանկը ճանաչվել է Հայաստանի լավագույն բանկը Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն բանկեր» 31-րդ տարեկան մրցանակաբաշխության արդյունքներով
14:43
29 Մարտի 2024
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
Երևանում Հեծանվային սպորտի մարզադպրոցը վերակառուցվում է․ կգործի 2 մետր լայնությամբ հեծանվուղի
12:04
29 Մարտի 2024
Քաղաքացին փորձել է առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
Փորձել են առանց հայտարարագրի Աբու-Դաբի-Երևան չվերթով 40 iPhone ներմուծել Հայաստան
11:56
29 Մարտի 2024
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
Արարատի կոնյակի գործարանում կիրականացնի վերահսկողություն՝ ստուգելու Բելառուսի կողմից ներկայացված անհամապատասխանության հավաստիությունը
10:33
29 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 10–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 22։00–ն ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար