Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ
16.11.2023,
15:49
Քաղաքապետարանից հայտնում են, որ Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերն այս տարի կվառվեն սովորականից շուտ

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այս տարի հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն սովորականից շուտ, այսօր ասաց Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
«Այս տարի նախատեսում ենք այդ արարողությունն անցկացնել դեկտեմբերի 10-ից 15-ը։ Հնարավոր է, որ այդ ժամկետները նույնպես փոխվեն, քանի որ եվրոպական քաղաքներում տոնական մթնոլորտը շատ ավելի վաղ է սկսվում»,- ասաց Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում։
Նա անդրադարձավ նաև անցյալ տարի աղմկահարույց միջադեպին, երբ սոցցանցերը ողողված էին լուսանկարներով, որոնցում երևում էր, որ Հանրապետության հրապարակի պատմական շենքերը վնասվել են դեկորացիաների տեղադրման աշխատանքների հետևանքով։ Լուսանկարներն իսկական իրարանցում էին առաջացրել երևանցիների շրջանում։ Համացանցում բուռն քննարկումներ էին սկսվել՝ մեղավորներին հայտնաբերելու և պատժելու պահանջով:
Գրիգորյանը հիշեցրեց, որ լուսավորության և տոնական դեկորացիաների ապամոնտաժումից հետո բոլոր վնասները վերականգնվել են։ Նա պարզաբանեց, որ այս տարի նույնպես անցքեր են արվելու, սակայն դրանց թիվը նվազագույնի է հասցվելու, և դրանք հիմնականում կատարվելու են նախորդ տարվա տեղերում։
«Պատմական շինությունների վրա անցքերի քանակը նվազեցնելու համար նախատեսում ենք մետաղական կոնստրուկցիաներ տեղադրել»,- պարզաբանեց փոխքաղաքապետը։
Նրա խոսքով, այս տարի կօգտագործվեն անցյալ տարի ձեռք բերված դեկորացիաները։–0–