+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և ծովափնյա երկրներից մեկի միջև ազատ վիզայի ռեժիմ կգործի

15:32
22 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Դոմինիկայի Ընկերակցության կառավարության միջև՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական անձնագիր ունեցողներին մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համաձայնագրի կնքման նպատակահարմարությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության և Դոմինիկայի Ընկերակցության միջև համագործակցային հարաբերությունների զարգացմամբ և ամրապնդմամբ: Ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետությունն ինչպես սովորական, այնպես էլ դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց վիզայի ռեժիմ ունի Կենտրոնական և Հարավային Ամերիկայի 3 երկրների, մասնավորապես՝ Արգենտինյան Հանրապետության, Բրազիլիայի Դաշնային Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության հետ, ինչպես նաև կնքել է դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագրի ռեժիմի վերացման մասին համաձայնագիր Մեքսիկական Միացյալ Նահանգների և Չիլիի հետ:

Միաժամանակ, համապատասխան միջոցառումներ են իրականացվում տարածաշրջանի այլ պետությունների հետ նման համաձայնագրերի կնքման ուղղությամբ:

Նշում է, որ համաձայնագրի կնքումը կնպաստի Դոմինիկայի Ընկերակցության հետ հարաբերությունների զարգացմանը` երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների, քաղաքացիների փոխայցելությունների խթանման, զբոսաշրջության և միմյանց մասին ճանաչողության բարձրացման միջոցով։

Համաձայնագրի նպատակն է յուրաքանչյուր կողմի պետության՝ դիվանագիտական, պաշտոնական և սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, տարանցման և կեցության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 90 օրը չգերազանցող ժամկետով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:00
21 Մարտի 2023
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
FlyOne Armenia-ն գործարկում է Երևան-Լառնակա ուղիղ չվերթեր
22:18
20 Մարտի 2023
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
Ալեն Սիմոնյանը հայտնել է, թե ինչպես է կոտրել ձեռքը. կպահանջվի նաև վիրահատական միջամտություն
15:16
20 Մարտի 2023
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է. ԱԺ նախագահ
Ադրբեջանի կողմից նոր սադրանքների վտանգը կա, և այն բավականին բարձր է, hայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
13:24
20 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
36-ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
13:06
20 Մարտի 2023
Երևանի կոնյակի գործարանի մեկնարկած «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը՝ «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում (ՖՈՏՈ)
Երևանի կոնյակի գործարանի իրականացրած «Խմե՞լ ես, մի՛ վարիր» կրթական ծրագիրը ներառվել է «X-Drive» ավտոդպրոցի հիմնական ուսումնական ծրագրում. ՖՈՏՈ
10:15
20 Մարտի 2023
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
Այսօր Երևանի մի շարք փողոցներ փակ են լինելու
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ