412.9
5.07
388.28
+11
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանան հատել սահմանը նույնականացման քարտերով

13:12
12 Հունվարի 2023

ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները սահմանը կկարողանան հատել նույնականացման քարտերով։

Այսօր կառավարության նիստի ժամանակ, «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը ներկայացնելիս, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշեց, որ հարևան Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների կառուցումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

«Գործնականում ամենատարբեր մակարդակներում կան ինտենսիվ շփումներ բոլոր գերատեսչությունների միջև։
Նա նաև նշեց, որ Վրաստանը Հայաստանի քաղաքացների համար գործնական և հանգստի նպատակով այցելությունների սիրված վայրերից է։

«2019 թվականի 1 միլիոն 365 հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի է այցելել Վրաստան։ Իհարկե, համավարակով պայմանավորված հետընթաց է գրանցվել։ Կարծում ենք, որ առաջիկայում դինամիկան կվերականգնվի»,- ասաց Միրզոյանը։

 Ինչպես նշվում է կառավարության կայքում հրապարակված հիմնավորման մեջ, Հայաստանի և Վրաստանի միջև գործում է միմյանց քաղաքացիների համար առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ, որը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների՝ իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին» 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրով։ Ներկայումս անձը հաստատող փաստաթղթով ՀՀ քաղաքացիները Վրաստանի տարածքում կարող են գտնվել մինչև մեկ տարի ժամկետով, Վրաստանի քաղաքացիները ՀՀ տարածքում՝ առավելագույնը 180 օր` մեկ տարվա ընթացքում:

2020թվականի մարտի 3-ին Հայաստանի և Վրաստանի վարչապետների կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների տեղաշարժի դյուրացման մասին» մտադրությունների հուշագիրը։ Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը համաձայնագիր կնքելու վերաբերյալ, որով կողմերի պետությունների քաղաքացիները ձեռք կբերեն միմյանց պետությունների տարածքներ նույնականացման քարտերով այցելելու իրավունք։

2021թվականի ապրիլ ամսին վրացական կողմին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Հանրապետության քաղաքացիների իրենց տարածքներով առանց վիզաների տեղաշարժման մասին 1993թ. մայիսի 19-ի համաձայնագրում լրացում կատարելու մասին» արձանագրության նախագիծը։ Սակայն, ի պատասխան արձանագրության նախագծի, վրացական կողմը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև քաղաքացիների համար փոխադարձ առանց վիզաների տեղաշարժման մասին» համաձայնագրի նոր նախագիծ, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել 1993թվականի մայիսի 19-ի համաձայնագիրը։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը հետևողականորեն աճել է։ Մասնավորապես, համաձայն Վրաստանի տուրիզմի ազգային գործակալության տվյալների՝ 2011 թվականին Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը կազմել է շուրջ 562 հազար այցելու, իսկ արդեն 2019 թվականին՝ 1 միլիոն 365 հազար այցելու։ 2020 թվականին, COVID-19 համավարակով պայմանավորված, Հայաստանից Վրաստան այցելությունների թիվը զգալիորեն նվազել է (շուրջ 260 հազար այցելու)։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
17:24
17 Մարտի 2023
ՀՐԱՏԱՊ. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց (ՎԻԴԵՈ)
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց. ՎԻԴԵՈ
16:03
17 Մարտի 2023
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
Անշարժ գույքի 59 օբյեկտ և միլիոնավոր դոլարներ. Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել նախկին վարչապետի ունեցվածքը
19:42
16 Մարտի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին
Սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով
15:49
16 Մարտի 2023
Երևանում կհայտնվեն ավտոբուսների երթևեկության առանձին գոտիներ և նոր կանգառներ՝ չվացուցակներով
Երևանի փոխքաղաքապետի խոսքով, նպատակն է խրախուսել հնարավորինս շատ մարդկանց օգտվել հասարակական տրանսպորտից
15:24
16 Մարտի 2023
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա, տրամադրվում է սուբսիդավորում
Հայաստանում ջրի սակագինը չի բարձրանա
13:43
16 Մարտի 2023
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. Փաշինյան
Հայաստանը ստացել է Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ
11:23
16 Մարտի 2023
ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի. նախարար
Նախարարի խոսքով, ՀՀ–ում ուսուցիչների միջին աշխատավարձը կամավոր ատեստավորման շնորհիվ հասել է 250 հազար դրամի
11:12
16 Մարտի 2023
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
Ուֆա–Երևան չվերթ է մեկնարկելու
11:01
16 Մարտի 2023
Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
09:50
16 Մարտի 2023
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
Այսօր առավոտից փակ կլինի Երևանի կենտրոնի մի շարք փողոցների մայթերին հարող տարածքները
15:47
15 Մարտի 2023
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
Երևանում քննիչը կաշառք է վերցրել, հետո վերադարձրել է. նախաձեռնվել է քրեական վարույթ
12:48
15 Մարտի 2023
ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով. Պապիկյան
Պապիկյանը հայտարարել է, որ ՀՀ ԶՈւ–ն համալրվել է տարբեր տեսակի սպառազինության և ռազմական տեխնիկայի միջոցներով