ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև կապն արդեն ստեղծվել է, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–յան ասուլիսի ժամանակ։
Նա ասաց, որ Եվրախորհրդարանի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցի ընթացքում զուգահեռ առաջացավ նոր նախաձեռնություն` ստեղծել ուղիղ հաղորդակցություն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների միջև, որի նպատակը կդառնա միջադեպերի կանխման փորձը։
Փաշինյանն ընդգծեց, որ նախկինում երբեք պաշտպանության նախարարների միջև կոնտակտ ընդհանրապես չի եղել, նման բան տեղի է ունենում առաջին անգամ։
«Դա մի տեսակ իմպրովիզով ստացվեց, երբ փորձում էինք հասկանալ՝ ինչ կարող ենք անել այս փոխադարձ մեղադրանքների հետ, թե ով խախտեց հրադադարը և այլն։ Եվ կապը հաստատված է, փաստն ինքնին գնահատելի է։ Ես գնահատում եմ նաև Ադրբեջանի նախագահի այդ որոշումը։ Հիմա ժամանակը ցույց կտա` դա ինչքանով արդյունավետ կլինի», – հայտարարեց նա։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում