ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում է էսկալացիայի և դիմակայության վտանգը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը հինգշաբթի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ, գրում է
ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով, ընթացիկ տարվա իրադարձությունները ցույց են տվել, որ ՀԱՊԿ–ը պետք է օպտիմալացնի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու մեխանիզմը, այս հարցով փաստաթղթերի փաթեթը պատրաստ է և համաձայնեցվում է։
«Այս տարի մեր կազմակերպության պատասխանատվության գոտում տեղի ունեցած միջադեպերն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ անհրաժեշտ է օպտիմալացնել ճգնաժամային իրավիճակների նկատմամբ ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմը։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանձնարարությամբ այդ հարցի շուրջ պատրաստվել և համաձայնեցվում է փաստաթղթերի համապատասխան փաթեթը», – ասել է նա։–0–