417.56
6.33
395.3
+3
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի 2 քաղաքացի մեղադրվում է թշնամու կողմն անցնելու և լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանություն կատարելու համար

10:15
31 Օգոստոսի 2022

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն տեղեկացրել է, որ որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հետ ակտիվ համագործակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում առերևույթ թշնամու կողմն անցնելու, ինչպես նաև լրտեսությամբ դրսևորված՝ պետական դավաճանության 2 դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2022թ. օգոստոսի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով և 424-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է երկու առանձին քրեական վարույթ: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-յան իր էջում:

Քրեական վարույթներով ձեռնակրված վարույթային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ ՀՀ քաղաքացիներ Վ. Ղ.-ն և Թուրքիայի Հանրապետության Ստամբուլ քաղաքում բնակվող Ի.Վ.-ն հավաքագրվել են օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից, Վ.Ղ.-ն թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ տեսակի օգնություն է ցույց տվել նրանց, իր նախաձեռնությամբ կապ է հաստատել Վրաստանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանության աշխատակիցների հետ:

Նրանք առանձին-առանձին հաղորդակցության տարբեր միջոցներով դիմել են Ադրբեջանի Հանրապետության նախագահին՝ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու նպատակով:

Նշված քրեական վարույթներով հավաքված ապացույցների հիման վրա հսկող դատախազի կողմից 2022թ. օգոստոսի 18-ին կայացվել են Ի. Վ.-ի և Վ. Ղ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշումներ:

«Միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է», - նշվում է հաղորդագրության մեջ:

Որոշումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ նշված անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:07
09 Դեկտեմբերի 2022
Մալենան դարձել է UNICEF-ի ազգային դեսպան (ՖՈՏՈ)
Հայաստանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթին ընդառաջ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը ազգային դեսպան է նշանակել 2021 թվականի մրցույթի հաղթող Մալենային. ՖՈՏՈ
16:50
09 Դեկտեմբերի 2022
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիր է ստորագրվել
ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիր է ստորագրվել
15:58
09 Դեկտեմբերի 2022
Երևանի կոնյակի գործարանի ARARAT թանգարանում բաց դռների օր է կազմակերպվելու
Բաց դռներն առջևում են․․․ ARARAT թանգարանը սիրով հրավիրում է բոլորին կատարելու բացահայտումներով լի ճամփորդություն դեպի ARARAT հայկական կոնյակների աշխարհ
15:52
09 Դեկտեմբերի 2022
Երևանի կենտրոնում մեկնարկում են տոնական համերգային ծրագրեր, գլխավոր տոնական համերգը տեղի կունենա Ամանորյա գիշերը
Երևանի կենտրոնում մեկնարկում են տոնական համերգային ծրագրեր, գլխավոր տոնական համերգը տեղի կունենա Ամանորյա գիշերը
12:29
09 Դեկտեմբերի 2022
Fitch Ratings-ը վերահաստատել է Արդշինբանկի վարկանիշը «B+» մակարդակում և բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ի
Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը «B+» մակարդակում
19:41
08 Դեկտեմբերի 2022
Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը. ՔԿ
Անհայտ է մնում սեպտեմբերյան գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը
16:40
08 Դեկտեմբերի 2022
Ժամանակ առ ժամանակ փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին. ոստիկանությունը զգուշացնում է (ՎԻԴԵՈ)
Փակ են լինելու Աթենքի փողոցն ու Ծիծեռնակաբերդի խճուղին. ոստիկանությունը զգուշացնում է. ՎԻԴԵՈ
14:59
08 Դեկտեմբերի 2022
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները քննարկել են հայ ռազմագերիների վերադարձը
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է, որ Ադրբեջանում շարունակում են պահվել հայ ռազմագերիներ: Այս վարքագիծը ոչ մի կերպ չի նպաստում եռակողմ հայտարարության նպատակների իրականացմանը
20:41
07 Դեկտեմբերի 2022
Երևանի ալրաղացի շենքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ
Վաղը Երևանի ալրաղացի շենքում պայթեցման աշխատանքներ են իրականացվելու
20:18
07 Դեկտեմբերի 2022
Բադասյանն ու ԱՄՆ մաքսային և սահմանային պաշտպանության ծառայության ղեկավարը կարևորվել է երկու երկրների միջև մաքսային հարցերով համագործակցության պայմանագիր կնքելու հարցը
Հանդիպման ընթացքում կողմերը պատրաստակամություն են հայտնել՝ ակտիվացնելու գործուն քայլերը մաքսային ոլորտում փոխհամագործակցության ընդլայնման ուղղությամբ
19:48
07 Դեկտեմբերի 2022
Պայմանագրային զինծառայողները կկարողանան ծառայել իրենց բնակության վայրերի մոտ
Պաշտպանության նախարարը հայտնեց, որ պայմանագրային զինծառայողները կկարողանան ծառայել իրենց բնակության վայրերի մոտ
12:37
07 Դեկտեմբերի 2022
Զինծառայողների համար կսահմանվի ատեստավորման համակարգ, որի արդյունքներով կհաշվարկվի հավելավճար
Պայմանագրային զինծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար