568.13
6.53
482.28
+27
Եղանակը Երևանում
Հայ

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարզաբանել է ձայների հաշվարկի ժամանակ 4 մարզերում արձանագրված հոսանքազրկումները

23:33
20 Հունիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված հոսանքազրկումների վերաբերյալ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ապարանում, Վանաձորում, Գյումրիում, Արմավիրում, Դիլիջանում քվեարկության արդյունքում ձայների հաշվարկի ժամանակ որոշ ժամանակով հոսնքն անջատվել է։

«Այսօրվա հոսանքազրկման պատճառը համակարգային վթարային անջատումն է Վրաստանից (համակարգը աշխատում է կղզիացման ռեժիմով), որի հետևանքով ժամը 21:49 հոսանքազրկվել են Արմավիրի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի մարզերի որոշ բնակավայրեր։ Էլեկտրամատակարարումը վերականգնվել է 21:54», – նշվում է ՀԷՑ–ի պարզաբանման մեջ, որը հրապարակվել է «Արմենպրես»–ում։

Ընտրությունների մասին

Հայաստանում հունիսի 20–ին անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 38 ընտրական տեղամասերում գործում էին 2008 ընտրատարածքներ, քվեարկությունը մեկնարկել է տեղական ժամանակով 08։00–ին և ավարտվել է 20։00–ին։

ԿԸՀ–ի տվյալներով, Հայաստանի ընտրողների ռեգիստրում ներառված է 2մլն 593 հազար 572 ընտրող։

Ընտրություններին մասնակցում է 4 դաշինք և 21 կուսակցություն։ Դրանք են «Արդար Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Զարթոնք» ազգային–քրիստոնեական կուսակցությունը, «Ազատություն» կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը, «Միասնական Հայրենիքը», «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայոց հայրենիք» կուսակցությունը, «Ազատ Հայրենիք» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը, «Քաղաքացու որոշում» սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, «Շիրինյան–Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը», «Ազգային օրակարգ» կուսակցությունը, «Վերելք» կուսակցությունը, «Ազատական» կուսակցությունը, Հայաստանի եվրոպական կուսակցությունը, «Ազգային–ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը։–0–

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:25
28 Հուլիսի 2021
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից.ՄԻՊ
Ադրբեջանի կրակոցների պատճառով Սոթքի ոսկու հանքավայրից հրատապ տարհանվել է 150 աշխատակից
12:04
28 Հուլիսի 2021
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
ՊՆ–ն հայտնել է այսօր հակառակորդի սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները
11:58
28 Հուլիսի 2021
Պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին.փորձագետ
Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի կարծիքով, պետք է պատրաստ լինենք իրադրության զարգացման բոլոր հնարավոր սցենարներին
11:46
28 Հուլիսի 2021
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել.ՊՆ–ն` սահմանում տիրող լարված իրավիճակի մասին
Շփման գծի փոփոխություն տեղի չի ունեցել.ՊՆ–ն` սահմանում տիրող լարված իրավիճակի մասին
11:41
28 Հուլիսի 2021
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն
ՀՐԱՏԱՊ. Հայաստանը ստացել է Մոսկվայի առաջարկը` դադարեցնել կրակը հայ–ադրբեջանական սահմանին տեղական ժամանակով ժամը 10։00–ի դրությամբ և ընդունել է այն
11:21
28 Հուլիսի 2021
Գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են. Գնել Սանոսյան
Գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են.Գնել Սանոսյանը սահմանից մանրամասներ է ներկայացնում
10:53
28 Հուլիսի 2021
«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին
«Պարզապես փակեք Արծրուն Հովհաննիսյանի բերանը». Նաիրա Զոհրաբյանը դիմել է ՊՆ–ին
10:44
28 Հուլիսի 2021
Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ. Զոհրաբյան
Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ
10:36
28 Հուլիսի 2021
ԱԳՆ. Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը
ԱԳՆ–ից  ընդգծում են, որ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը
10:27
28 Հուլիսի 2021
Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ.ՄԻՊ
Արման Թաթոյանը հայտնում է, որ Ադրբեջանը կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ
09:52
28 Հուլիսի 2021
Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել, փոխհրաձգությունը շարունակվում է.ՊՆ
Հակառակորդը, կորուստներ տալով, հետ է շպրտվել, փոխհրաձգությունը շարունակվում է
09:28
28 Հուլիսի 2021
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվանից տեղային մարտեր են. հայկական կողմն ունի երեք զոհ.ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանին գիշերվանից տեղային մարտեր են. հայկական կողմն ունի երեք զոհ