Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան

11.11.2022, 22:08
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը
Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի. Փաշինյան
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանն առարկություն չունի, եթե Ադրբեջանի կողմից լինի Թուրքիայի սամանապահ ծառայությունը, հայկական կողմից էլ ՝Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրբաթ Հանրային հեոռւստաընկերությանը տված հարցազրույցում:
Վարչապետը հիշեցրեց, որ հաղորդակցությունների բացման թեման քննարկելու ժամանակ ադրբեջանական կողմն ասել է, որ իրենց քաղաքացիները, Հայաստանի ճանապարհով անցնելիս, հնարավոր է մտավախություններ ունենան Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ անձնական շփումներ, կոնտակտ ունենալու պարագայում: Այս կապակցությամբ հայկական կողմը 2021թ.-ի դեկտեմբերին առաջարկել էր երրորդ երկիր սահմանային ծառայության կազմակերպման համար:

«Եթե մենք գնում ենք տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգը սպասարկելու (իսկ իմ կարծիքով՝ մենք պետք է գնանք այդ ճաապարհով), ապա ասել, թե ադրբեջանցիները հայաստանցիների հետ պետք է չշփվեն, իսկ հայաստանցիները՝ ադրբեջանցիների հետ, այդքան էլ ճիշտ չէ: Իհարկե, պարզ է, որ այդ շփումները պետք է կազմակերպել ինչ-որ ձևով։ Մենք կարծում ենք, որ ի վերջո, պետք է վերադառնանք ամենապարզ տարբերակին, որ Ադրբեջանի սահմանին հսկողություն իրականացնում են ադրբեջանցի ծառայողները, Հայաստանի սահմանին՝ հայաստանցիները: Եթե այդ խնդիրը չի հաղթահարվում, օպերատորների պատվիրակենք, ընդ որում մեր կողմից կարող է օպերատորը լինել Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը, մենք առարկություն չունենք, եթե Ադրբեջանի կողմից լինի, օրինակ, Թուրքիայի սահմանապահ ծառայություն, եթե իրենց համար դա ընդունելի է», - հայտարարեց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանի համար սա իսկապես հաղորդակցության հարց է, այլ ոչ թե էսկալացիայի առիթ գտնելու, այդ հարցը գործնականում լուծված է, պետք է ընդամենն այն, ինչ որ պայմանավորված է, այդ պայմանավորվածությունն արձանագրել և գնալ առաջ:-0-