630.16
7.24
518.61
+31
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին (ՎԻԴԵՈ)

19:31
13 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ–ին Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում։

«Մեր գնահատականը միանշանակ է. ստեղծված իրավիճակը լիարժեքորեն համապատասխանում է հավաքական անվտանգության պայմանագրի հոդված 2-րդի 2-րդ պարբերությանը՝ համաձայն որի՝ մեկ կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությանը, տարածքային անվտանգությանը, ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սպառնացող վտանգի դեպքում մասնակից պետություններն անմիջապես կակտիվացնեն համատեղ խորհրդատվությունների մեխանիզմը և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար», – ասաց Փաշինյանը։

Նա ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի Արա Այվազյանին, պաշտպանության նախարարի պաշտոնակատարի Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարեց միջոցներ ձեռնարկել հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով պայմանավորված խորհրդատվություններ մեկնարկելու ուղղությամբ, մասնավորապես ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար:

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում չորեքշաբթի հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է ՀՀ պետական սահմանը։ 

Այսօր ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։–0–



Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:06
11 Հունիսի 2021
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
Քոչարյանի դաշինքն առաջ է անցել Փաշինյանի կուսակցությունից պոտենցիալ ընտրողների թվով. Gallup–ի հարցում
15:25
11 Հունիսի 2021
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
Գործարկվելու են Շարմ Էլ Շեյխ -Երևան-Շարմ Էլ Շեյխ ուղիղ չվերթեր
13:29
11 Հունիսի 2021
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է վարկավորման ծրագիր՝ ՀՀ կառավարության 19-րդ միջոցառման շրջանակներում
Ծրագիրն ուղղված է ֆինանսական աջակցության ցուցաբերմանը սկսնակ գործարարներին, ովքեր սկսում են բիզնեսը զրոյից, և հանդիսանում է հիանալի հնարավորություն իրենց ծրագրերն իրագործելու համար
11:26
11 Հունիսի 2021
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
Հայաստանը կհրաժարվի «կոնյակ» ապրանքանիշից ԵՄ–ից ստացվող 3մլն եվրոյի դիմաց
11:06
11 Հունիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում.հաստատվել է 95 նոր դեպք, 141 մարդ առողջացել է, 4 մարդ մահացել է
09:46
11 Հունիսի 2021
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
Երևանցիներին 35 աստիճան շոգ է սպասվում
20:55
10 Հունիսի 2021
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
Այսօր Ադրբեջանի ԶՈւ–ն 16։30–ի սահմաններում սկսել է կրակել Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, կրակոցները դադարել են 19։30–ի սահմաններում. ՄԻՊ–ը մանրամասնում է
20:12
10 Հունիսի 2021
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանը Գեղարքունիքի սահմանային հատվածում կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
19:58
10 Հունիսի 2021
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը մեկնաբանել է նախօրեին Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը.ՎԻԴԵՈ
18:58
10 Հունիսի 2021
S&P գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն»
Ամերիկյան հեղինակավոր S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը վերանայել է Ամերիաբանկի հեռանկարը` սահմանելով այն «կայուն» նախկին «բացասականի» փոխարեն
17:25
10 Հունիսի 2021
Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
Լևոն Տեր–Պետրոսյանը չբացառեց կոալիցիայի ձևավորումը Քոչարյանի և Փաշինյանի հետ
17:09
10 Հունիսի 2021
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին
ՄԻԵԴ–ի որոշմամբ` Ադրբեջանը փաստաթղթեր է տրամադրել մայիսի 27–ին գերեվարված հայ զինծառայողների առողջական վիճակի, նրանց առաջադրված մեղադրանքների մասին