438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի շինարարական աշխատանքներ

14:20
08 Նոյեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության առաջարկությամբ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2019 թվականի պետական բյուջեում, հաղորդում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը: 

Այս տարվա ԿԳՄՍ նախարարության հատկացումների տնտեսման և վերաբաշխման արդյունքում 8 դպրոցներում կկատարվեն 184 մլն դրամի վերակառուցման ու շինարարական աշխատանքներ:

Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է, որ ուսումնական հաստատությունները տարիներ շարունակ դիմել են նախարարությանը, բայց բյուջեում գումարների բացակայության պատճառով մերժվել են: Խոսքը դպրոցների ջեռուցման, էլեկտրամատակարարման համակարգերի, տանիքների վատթար վիճակի և բնականոն գործունեության համար անհրաժեշտ մի շարք խնդիրների բարելավման մասին է։

«Այժմ նախարարությունը կատարում է ցուցակագրում, որ ամեն տարի հերթով իրականացնենք ուսումնական բնականոն գործընթացի կազմակերպման համար կարևոր աշխատանքները»,- նշել է նախարարը:

Մասնավորապես, Արագածոտնի մարզի «Վարդենիսի միջնակարգ դպրոցի» ուսումնական մասնաշենքի կառուցման համար կհատկացվի 70 մլն 520 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել ներքին ջրամատակարարման, կոյուղու, օդափոխության,  կաթսայատան կառուցման, բետոնե եզրաքարերի և մետաղական ցանկապատի տեղադրման աշխատանքներ:

Արարատի մարզի Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի կաթսայատան վերակառուցման աշխատանքների համար կհատկացվի շուրջ 12 մլն 331 հազար դրամ:  Նախատեսվում է տեղադրել 220 կիլովատտ-ժամ հզորությամբ 2 ավտոմատացված ջրային գազայրիչով կաթսայի, պոմպերի և օժանդակ այլ սարքավորումներ:  

Երևանի Գ. Զոհրապի անվան թիվ 97 ավագ դպրոցի առաջին մասնաշենքի տանիքի վերանորոգման համար կտրամադրվի 27 մլն 817 հազար դրամ: Նախատեսվում է 570.4 քմ ցինկապատ թիթեղի, տեղադրում և մարզադահլիճի վերանորոգում: 

Երևանի թիվ 195 ավագ դպրոցի տանիքի վերանորոգման աշխատանքների համար կհատկացվի 33 մլն 985 հազար դրամ: Նախատեսվում է կառուցել 2017.83 քմ հարթ տանիք և 867 քմ ցինկապատ թիթեղ:

Վանաձորի Մ. Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի մարզադահլիճի վերակառուցման համար կհատկացվի 22 մլն 85 հազար դրամ: Նախատեսվում է տեղադրել 302.8 քմ ցեմենտ-ավազային հարթեցուցիչ շերտ, մետաղապլաստե դռներ, հարդարել պատերը, առաստաղն ու հանդերձարանները, վերանորոգել սանհանգույցները:

Ախուրյանի Ն. Աղբալյանի անվան ավագ դպրոցի վերանորոգման համար կհատկացվի 2 մլն 802 հազար դրամ: Նախատեսվում է երկրորդ հարկի պատերի, առաստաղների հարդարում, դռների և տանիքի նորոգում:  

Սարդարապատի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգման համար կհատկացվի 6 մլն 871 հազար դրամ: Նախատեսվում է իրականացնել 4.87 խմ տանիքի կոնստրուկցիաների տեղադրում և հակահրդեհային պաշտպանություն, 358 քմ ցինկապատ թիթեղապատում, 40 մ ջրհորդանի կառուցում և հարդարման այլ աշխատանքներ:

Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցին վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման համար կհատկացվի 7 մլն 602 հազար դրամ:  Դպրոցին ամրացված 3602.3 քմ շենք-շինությունները ունեն հրատապ վերանորոգման կարիք: Նախագծի մշակումից և սահմանված կարգով փորձաքննություն անցնելուց հետո շինարարական աշխատանքները կներառվեն հետագա տարիների պետական բյուջեում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ, պետբյուջեի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է նաև 42 մլն 166 հազար դրամ հավելյալ գումար: Դրանով նախատեսվում է Ուսուցչի օրվա շրջանակում պարգևատրված 77 ուսուցիչների տրամադրել համակարգիչներ, ինչպես նաև լուծել ընթացիկ մի շարք հարցեր:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ