585.28
6.45
495.58
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանցի դպրոցականների թիմը 4 մեդալ է նվաճել Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում

11:01
19 Մարտի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի./Նովոստի–Արմենիա/. Մարտի 13-18-ը Ռուսաստանի Դաշնության Մայկոպ քաղաքում անցկացված Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայում Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 9-րդ դասարանի 4 աշակերտները նվաճել են 4 բրոնզե մեդալ, հաղորդում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ուշագրավ է, որ պատանեկան լիգայում հանդես եկած բոլոր աշակերտները՝ Ստեփան Գևորգյանը, Վյաչեսլավ Պետրոսյանը, Հայկ Խաչատրյանը և Մարկ Մովսիսյանը պատանեկան լիգային և միջազգային օլիմպիադայի առաջին անգամ էին մասնակցում: Թիմը ղեկավարել է ֆիզմաթ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սուրեն Գրիգորյանը։

Օլիմպիադայի անցկացման ժամանակ աշակերտները հնարավորություն են ստացել մասնակցելու տարբեր կրթական և մշակութային միջոցառումների, լսել հայտնի մաթեմատիկոսների դասախոսություններ, այցելել տեսարժան վայրեր։

«Տեղեկացնենք, որ օլիմպիադային մասնակցել է մոտ 200 աշակերտ ՌԴ հարավային 14 տարածաշրջաններից և 10 այլ պետություններից, այդ թվում` Բելառուսից, Բուլղարիայից, Ղազախստանից, Աբխազիայից, Ադրբեջանից, Լյուքսենբուրգից, Ուզբեկստանից, Տաջիկստանից և Թուրքիայից: Կովկասյան 5-րդ մաթեմատիկական օլիմպիադայի կազմկոմիտեն հայ դպրոցականների հաջող մասնակցության համար շնորհակալական նամակ է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարարին», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–
Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:01
13 Նոյեմբերի 2020
ՀՀ-ում և ողջ աշխարհում կհայտարարվի արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր
Հայաստանում և ողջ աշխարհում կհայտարարվի արցախյան ազատամարտում Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր
14:10
13 Նոյեմբերի 2020
ՀՀ-ում գործում է թեժ գիծ Արցախում մարտերի ժամանակ գերեվարված և անհայտ կորած զինծառայողների մասին տվյալների ճշտման համար
ՀՀ-ում գործում է թեժ գիծ Արցախում մարտերի ժամանակ գերեվարված և անհայտ կորած զինծառայողների մասին տվյալների ճշտման համար
12:12
13 Նոյեմբերի 2020
Օմբուդսմենն անթույլատրելի է անվանել ատելության և բռնության կոչերով տեսանյութի ցուցադրումը Երևանի կենտրոնում (ՎԻԴԵՈ)
Օմբուդսմենն անթույլատրելի է անվանել ատելության և բռնության կոչերով տեսանյութի ցուցադրումը Երևանի կենտրոնում. ՎԻԴԵՈ
11:21
13 Նոյեմբերի 2020
1703 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 114383-ի. մահացել է 29 մարդ
1703 նոր դեպք՝ մեկ օրում. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 114383-ի. մահացել է 29 մարդ
02:03
13 Նոյեմբերի 2020
Գագիկ Ծառուկյանն ազատ արձակվեց (ՎԻԴԵՈ)
Գագիկ Ծառուկյանն ազատ է արձակվել․ նրա ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ
01:49
13 Նոյեմբերի 2020
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հայտարարել է խմբակցությունից դուրս գալու մասին
«Իմ քայլի» պատգամավորներից մեկը դուրս է եկել խմբակցությունից, սակայն վայր չի դրել մանդատը
21:11
12 Նոյեմբերի 2020
Ոստիկանությունը ցրեց ընդդիմության երթը Երևանի կենտրոնում. կան բերման ենթարկվածներ (ՎԻԴԵՈ)
Ոստիկանությունը ցրեց ընդդիմության երթը Երևանի կենտրոնում. կան բերման ենթարկվածներ. ՎԻԴԵՈ
20:01
12 Նոյեմբերի 2020
Ամսի 9-ից հեռացել եմ իմ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել
Ամսի 9-ից հեռացել եմ իմ գործունեությունից. Արծրուն Հովհաննիսյանը հայտարարությամբ է հանդես եկել
19:35
12 Նոյեմբերի 2020
ՀՀ-ում ձերբակալվել են վարչապետի առանձնատնից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողացած անձինք (ՎԻԴԵՈ)
ՀՀ-ում ձերբակալվել են վարչապետի առանձնատնից համակարգիչ, ժամացույց, օծանելիք գողացած անձինք. ՎԻԴԵՈ
19:25
12 Նոյեմբերի 2020
Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երթի մասնակիցները ԱԱԾ-ից շարժվեցին դեպի Ազատության հրապարակ. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
19:06
12 Նոյեմբերի 2020
Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնում շարունակվում է ընդդիմության երթը. ՖՈՏՈ
18:36
12 Նոյեմբերի 2020
Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման պատճառների, Արցախի ճանաչման հեռանկարների և ռուս խաղաղապահների մասին. գլխավոր թեզեր (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը՝ փաստաթղթի ստորագրման պատճառների, Արցախի ճանաչման հեռանկարների և ռուս խաղաղապահների մասին. գլխավոր թեզեր. ՎԻԴԵՈ