Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել

08.05.2023, 21:32
Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը
Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի գործով դատավճիռ է կայացվել
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստան ներթափանցած երկու ադրբեջանցիներից մեկի՝ Ագշին Բաբիրովի գործով դատավճիռ է կայացվել։ «Լուրերի» հարցին ի պատասխան դատախազությունից հայտնեցին, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Բաբիրովին դատապարտել է 11,5 տարվա ազատազրկման, հաղորդում է Առաջին լրատվականը։

Ադրբեջանցի զինծառայողը մեղավոր է ճանաչվել սահմանն ապօրինի հատելու, պետական սահմանով հրազեն և ռազմամթերք ապօրինի տեղափոխելու համար։

Նա ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։

Երկրորդ զինվորի՝ Հուսեյն Ախունդովի գործը քննությունը շարունակվում է։ Ախունդովը մեղադրվում է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակին սպանելու համար։-0-