«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակում հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար

28.09.2020, 20:23
«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար
«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակում հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք–արշավի շրջանակներում այս պահի դրությամբ հավաքագրվել է ավելի քան 1,400,000 ԱՄՆ դոլար: Նվիրատվությունները շարունակվում են: Այս մասին ասվում է հիմնադրամի Facebook-յան էջում։ 

Հիմնադրամը հիշեցնում է, որ միակ պաշտոնական դրամահավաքը վստահված է «Հայաստան» համահայկական հիմնադրամին: 

«Փոխանցումներ կարող եք կատարել ստորև նշված 4 արժույթներով հաշվեհամարներին, ինչպես նաև Paypal համակարգով: Վճարման հասցեն է՝ [email protected]»,- ասվում է հաղորդագրության մեջ։-0-