Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5–6 աստիճանով․ սպասվում են անձրևներ

12.09.2024, 15:10
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 5–6 աստիճանով
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 5–6 աստիճանով․ սպասվում են անձրևներ

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։

Մայրաքաղաք Երևանում սեպտեմբերի 12-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-18 մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 13-ի գիշերը, 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

09-12-yerevan.jpg

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 12-ին, 16-ին կեսօրից հետո, 13-14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Սեպտեմբերի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 13-ի ցերեկն, 14-15-ին կնվազի 5-6 աստիճանով։

09-12-armenia.jpg