ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։
Մայրաքաղաք Երևանում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ի կեսօրից հետո սպասվում է անձրև: Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 8-ին, 11-12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հանրապետության տարածքում ապրիլի 8-ի առավոտյան և ցերեկը, 9-ին, 12-ին կեսօրից հետո շրջանների զգալի մասում, սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ:
Ապրիլի 8-ի և 12-ի գիշերը, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, ապրիլի 8-ին, 11-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն կնվազի 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 7-10 աստիճանով, այնուհետև աստիճանաբար նույնքան կբարձրանա:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում