Հայաստան է ներկրվել Pfizer-ի առաջին խմբաքանակը (ՖՈՏՈ)

14.02.2022, 12:08
Հայաստան ներկրվեց կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը. ՖՈՏՈ
Հայաստան է ներկրվել Pfizer-ի առաջին խմբաքանակը (ՖՈՏՈ)
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. Հայաստան ներկրվեց կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը:

Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, նախարարության և ամերիկյան «Պֆայզեր» դեղագործական ընկերության միջև կնքված պայմանագրով COVID-19-ի դեմ mRNA հիմքով «Պֆայզեր» պատվաստանյութի 100 հազար 620 դեղաչափ խմբաքանակը ներկրվել է Հայաստան:

«Բաշխումից հետո «Պֆայզեր» պատվաստանյութը, ինչպես երկրում առկա մյուս պատվաստանյութերը, հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում», - հայտնել են գերատեսչությունից:-0-