ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հունվարի 26-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետություն կժամանի Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Загружается новость ... "Лево"
Հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հանդիպումը։
Այցի շրջանակներում Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մինչ Հայաստան ժամանելը Զարիֆն արդեն եղել է Ադրբեջանում և Ռուսաստանում։–0–