Հայաստան ակտիվ ցիկլոն է ներթափանցել, սպասվում է քամու ուժգնացում, անձրև և ամպրոպ

24.05.2024, 17:15
Հայաստան Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն է ներթափանցել
Հայաստան ակտիվ ցիկլոն է ներթափանցել, սպասվում է քամու ուժգնացում, անձրև և ամպրոպ
ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի․/Նովոստի–Արմենիա/․ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ, հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքանով կբարձրանա։

Մայրաքաղաք Երևանում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով, 27-29-ին նույնքան կբարձրանա։