Ադրբեջանն ականանետային միջոցներ է կիրառում Տեղ համայնքի ուղղությամբ, հայկական կողմից կան զոհեր

11.04.2023, 18:00
Ադրբեջանն ականանետային միջոցներ է կիրառում Տեղ համայնքի ուղղությամբ, հայկական կողմից կան զոհեր
Ադրբեջանն ականանետային միջոցներ է կիրառում Տեղ համայնքի ուղղությամբ, հայկական կողմից կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային  միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:-0-