411.41
6.62
406.09
-273
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների փոխվարչապետերի հանդիպումը

20:50
24 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման շրջանակներում և համապատասխան հանձնարարականների հիման վրա 2022 թվականի մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Загружается новость ... "Лево"

Քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր։ 

Միջպետական սահմանին հանդիպումների հետ մեկտեղ՝ կողմերը համաձայնության են եկել hանձնաժողովների հետագա հանդիպումների անցկացման համար տարբեր հարթակներ օգտագործելու նպատակահարմարության շուրջ։ Մասնավորապես՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել երկրորդ հանդիպումն անցկացնել Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ 

Բրյուսելյան հանդիպման մասին

Բրյուսելում մայիսի 22-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Ինչպես նշվում է հանդիպման արդյունքում Միշելի կողմից ներկայացված հայտարարության մեջ, Փաշինյանն ու Ալիևը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:

Ղեկավարները պայմանավորվել են առաջ տանել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով կարգավորվելու են միջպետական հարաբերությունները։ Առաջիկա շաբաթների ընթացքում ԱԳ նախարարների գլխավորած թիմերը առաջ կտանեն այս գործընթացը։ Միշելը նաև նշել է երկու ղեկավարներին, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:24
17 Օգոստոսի 2022
Հայտնի է պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
Հայտնի է պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնությունը
12:04
17 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը պարզաբանում է
«Սուրմալու»-ի պայթյունի գործով մեղադրյալներ չկան. Դատախազությունը պարզաբանում է
11:46
17 Օգոստոսի 2022
«Վրդովված ենք ցինիկ տեղեկություններով». ՌԴ դեսպանատունը նոտա է ուղղել ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ
«Վրդովված ենք ցինիկ տեղեկություններով». ՌԴ դեսպանատունը նոտա է ուղղել ԱԳՆ-ին «Սուրմալու»-ի ողբերգությանը մասնակից լինելու մեղադրանքների մասին լուրերի կապակցությամբ
10:15
17 Օգոստոսի 2022
Հայաստանում և Արցախում երկօրա սուգ է՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի
Հայաստանում և Արցախում երկօրա սուգ է՝ ի հիշատակ «Սուրմալու»-ի պայթյունի զոհերի
19:49
16 Օգոստոսի 2022
Հայաստանում սուգ է հայտարարվել' ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների
Հայաստանում սուգ է հայտարարվել' ի հիշատակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների
15:50
16 Օգոստոսի 2022
Երևանի երեք վարչական շրջանում 36-ժամյա ջրանջատումը չեղյալ է հայտարարվել
Երևանի երեք վարչական շրջանում 36-ժամյա ջրանջատումը չեղյալ է հայտարարվել
11:57
16 Օգոստոսի 2022
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած. ԱՆ
«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 7 տուժած
11:51
16 Օգոստոսի 2022
Ուշադրություն. անորոշ ժամանակով կդադարեցվի Երևանի առանցքային հանգույցներից մեկի երթևեկը (ՍԽԵՄԱ)
Անորոշ ժամանակով կդադարեցվի Երևանի առանցքային հանգույցներից մեկի երթևեկը. ՍԽԵՄԱ
10:38
16 Օգոստոսի 2022
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 3 վարչական շրջանում, այդ թվում՝ Կենտրոնում
16:59
15 Օգոստոսի 2022
Ուշադրություն. վտանգավոր կաթնամթերքի թողարկում է կասեցվել (ՖՈՏՈ)
Ուշադրություն. վտանգավոր կաթնամթերքի թողարկում է կասեցվել. ՖՈՏՈ
14:25
15 Օգոստոսի 2022
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ
12:02
15 Օգոստոսի 2022
ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
ԱԱԾ-ն քիչ առաջ հայտարարություն է տարածել