576.26
6.29
492.15
+7
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Հայ նյարդավիրաբույժները կատարել են COVID-19–ով և թոքաբորբով հիվանդի բարդագույն վիրահատություն, որը հաջողել է անցել (ՖՈՏՈ)

20:07
22 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածների վիրաբուժության մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադայանը և Լեռնիկ Գրիգորյանը կատարել են առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմայի ներանոթային միկրոպարույրներով օբլիտերացիա՝ COVID-19 հիվանդությամբ՝ թոքաբորբ ունեցող հիվանդին, նշվում է ԵՊԲՀ–ի կայքում։

49-ամյա հիվանդն անգիտակից վիճակում շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր «Գորիսի» բժշկական կենտրոն: Կատարված գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննությումբ հայտնաբերվել էր սուբարախնոիդալ, ներփորոքային արյունազեղում:

Նախապես կապ հաստատելով «Հերացի» համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժական ծառայության հետ՝ հիվանդին Գորիսից սանավիացիայով տեղափոխել են Երևան և շտապօգնությամբ հասցրել համալսարանական հիվանդանոց՝ վիրահատական բուժման նպատակով: Շտապ կարգով կատարվել է գլխուղեղի և կրծքավանդակի ԿՏ քննություն, գլխուղեղի ԿՏ-անգիոգրաֆիա, որով հայտնաբերվել է առաջային կապակցող զարկերակի պատռված պարկաձև անևրիզմա, շուրջը՝ ծավալուն սուբարախնոիդալ արյունազեղում։

аневризма нехрохирурги операция (2).jpg

Բժիշկներ Սևակ Բադայանին և Լեռնիկ Գրիգորյանին գրեթե երեք ժամ տևած վիրահատության արդյունքում հաջողվեց կատարել առաջային կապակցող զարկերակի պատռված անևրիզմայի էնդովասկուլյար օբլիտերացիա միկրոպարույրներով:

Հաշվի առնելով հիվանդի մոտ COVID-19 ՊՇՌ քննության դրական արդյունքը՝ նախապես կապ է հաստատվում առողջապահության նախարարության, ինչպես նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ռեանիմացիոն ծառայության ղեկավարության հետ, որից հետո հիվանդը տեղափոխվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետագա բուժումը շարունակելու նպատակով։

аневризма нехрохирурги операция (3).jpg

Դեղորայքային բուժումից հետո կատարվում է ՊՇՌ կրկնակի թեստավորում, և երկու բացասական արդյունք ստանալուց հետո հիվանդը կրկին տեղափոխվում է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց: Հաշվի առնելով ստորին վերջույթների նոր առաջացած թուլությունը և կրկնված ԿՏ քննությամբ հակացուցումների բացակայությունը՝ հիվանդին կատարվում է կրկնակի ախտորոշիչ անգիոգրաֆիա սպազմոլիտիկների ներզարկերակային սելեկտիվ ներարկումով։ Հիվանդը վիրահատությունից հետո էքստուբացվել է և բուժումը մասնագիտացված վերականգնողական կենտրոնում շարունակելու նպատակով օրեր անց դուրս գրվել բարելավումով՝ գիտակից, ինքնուրույն շնչառությամբ, խոսքի արտաբերման և խոսքը հասկանալու ֆունկցիայի պահպանումով, ստորին վերջույթների մնացորդային թուլությամբ՝ պայմանավորված պերիֆերիկ աքսոնալ պոլինեյրոպաթիայով:

Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է լայնացում (պարկաձև կամ իլիկաձև): Գլխուղեղի անոթների անևրիզման հանդիմպում է բնակչության 1-5%-ի մոտ:
Դրանք վերջերս ավելի հաճախ են հանդիպում արդի նեյրովիզուալիզացիոն՝ ՄՌՏ, ԿՏԱ հետազոտութունների շնորհիվ: Կանանց մոտ անևրիզմաների հանդիպման հաճախականությունը մոտ 3 անգամ բարձր է: Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է: Պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ: Շտապ բուժօգնություն չցուցաբերելու դեպքում հիվանդի կյանքին կարող է վտանգ սպառնալ:

Անևրիզմայի առաջացման հիմնական պատճառն արյան բարձր ճնշումն է, այդ թվում՝ հիվանդության առկայությունն ընտանիքում, շաքարային դիաբետը, ծխախոտի և ալկոհոլի չարաշահումը, թմրանյութերի օգտագործում:–0–



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:08
17 Հոկտեմբերի 2020
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ (ՖՈՏՈ)
Հակառակորդի ԱԹՍ-ները նախորդ 7 օրում հրթիռակոծել են Սյունիքի մի շարք բնակավայրեր` վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքներ. ՖՈՏՈ
18:53
17 Հոկտեմբերի 2020
13 կուսակցություններ իշխանություններից պահանջել են ներգրավել երկու երկրների նախկին առաջնորդներին Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար
13 կուսակցություններ իշխանություններից պահանջել են ներգրավել երկու երկրների նախկին առաջնորդներին Հայաստանն ու Արցախը պաշտպանելու համար
16:04
17 Հոկտեմբերի 2020
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին. Արտակ Զեյնալյան
Քիչ առաջ գերեվարված Արեգ Սարգսյանը և Նարեկ Ամիրջանյանը զանգահարել են ծնողներին
14:56
17 Հոկտեմբերի 2020
Մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի (ՎԻԴԵՈ)
Ղողանջ և աղոթք մինչև հաղթություն. Հայաստանի բոլոր եկեղեցիներում զանգերը 10 րոպե կղողանջեն՝ ի զորակցություն հայոց բանակի. ՎԻԴԵՈ
12:43
17 Հոկտեմբերի 2020
Հերթական ապատեղեկատվություն. Ադրբեջանը չի խոցել հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ. ՊՆ
Հերթական ապատեղեկատվություն. Ադրբեջանը չի խոցել հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ. ՊՆ
11:24
17 Հոկտեմբերի 2020
1540 նոր դեպք՝ 3937 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 63000-ի. մահացել է 11 մարդ
1540 նոր դեպք՝ 3937 թեստավորումից. ՀՀ-ում COVID-19-ի դեպքերի թիվը հասավ 63000-ի. մահացել է 11 մարդ
01:58
17 Հոկտեմբերի 2020
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է իրական ագրեսիայի մեջ. հակառակորդի ԱԹՍ–ները հարվածել են Սյունիքի մարզին
ՀՀ ԱԳՆ–ն Ադրբեջանին մեղադրել է իրական ագրեսիայի մեջ. հակառակորդի ԱԹՍ–ները հարվածել են Սյունիքի մարզին
01:48
17 Հոկտեմբերի 2020
ՊՆ. ՀՀ տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ
ՊՆ. ՀՀ տարածքից կամ ՀՀ ԶՈՒ կողմից որևէ տիպի կրակ չի վարվել Ադրբեջանի ուղղությամբ
01:42
17 Հոկտեմբերի 2020
ՀՀ օդային տարածքում խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ. ՊՆ
ՀՀ օդային տարածքում խոցվել է հակառակորդի 2 ԱԹՍ. ՊՆ
00:53
17 Հոկտեմբերի 2020
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ.ՊՆ
ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ.ՊՆ
23:50
16 Հոկտեմբերի 2020
Կապանում հայտարարված է օդային տագնապի ավարտ. ԱԻՆ
Կապանում հայտարարված է օդային տագնապի ավարտ. ԱԻՆ
23:40
16 Հոկտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. Կապանում օդային տագնապ է հայտարարվել
ՀՐԱՏԱՊ. Կապանում օդային տագնապ է հայտարարվել