438.63
4.38
404.42
-4
Եղանակը Երևանում
Հայ

«Հատ-հատ կկտրենք բոլորի թաթիկները, որոնք կմտածեն, թե կարող են կեղտոտ թաթիկներով կպնել ՀՀ ինքնիշխանությանը». Փաշինյան

22:05
04 Դեկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության դժգոհությունը կապ ունի «Մուլտի-գրուպ»-ում տեղի ունեցող ստուգումների հետ, չորեքշաբթի ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում կառավարության ժամի ընթացքում։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները բազմիցս են մտահոգություն հայտնել երկրում անառողջ ներդրումային մթնոլորտի առնչությամբ և նշել, որ ներդրումների մակարդակը նվազում է: Մասնավորապես, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ ինքն օգնել է արաբական շեյխերի ներկայացուցիչներին հանդիպել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ՝ բիզնես հիմնելու նպատակով, սակայն  վերջինիս հետ հանդիպումից հետո ներդրողները հրաժարվել են իրենց նախագծերից:

 «Առաջինը, թույլ տվեք վստահ չլինել, որ նշված անձինք շեյխի ներկայացուցիչ են եղել: Եթե լինեին Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտոնական ներկայացուցիչ, ապա կարիք չունեին Գագիկ Ծառուկյանին խնդրել, որպեսզի նա զանգի ինձ և խնդրի, որ ես միջնորդեմ Երևանի քաղաքապետին նրանց ընդունելու հարցում: Եթե նրանք շեյխի ներկայացուցիչ էին, ապա դեսպանատան միջոցով կարող էին դիմել մեզ»,- ասել է վարչապետն իր ելույթի ժամանակ: 

Փաշինյանը «տարօրինակ» է որակել այն, որ «այդ մակարդակի ներդրողները Երևանի քաղաքապետի հետ հանդիպմանը ներկայացել են «ջինսերով, բոթասներով ու մայկաներով: Սա վերաբերմունք է պետական ինստիտուտի նկատմամբ»: 

«Նրանք ասել են՝ Երևանի կենտրոնում հող ենք ուզում՝ բիզնես դնելու համար։ Քաղաքապետն էլ ասել է՝ ցավոք սրտի, ձեր նշած տարածքներով հող Երևանի քաղաքապետարանի տիրապետության տակ չկա, մասնավորը գուցե ունենա, պետք է գնել»,- շարունակել է ՀՀ վարչապետը: 

Загружается новость ... "Лево"

Հետո, վարչապետի խոսքով, երբ քաղաքապետը տարբերակներ է առաջրկել, երեք հյուրերի մոտ էլ հեռախոսները սկսել են զանգել: 

«Սկզբից մեկն է սկսել խոսել հեռախոսով, քաղաքապետը ընդհատել է իր խոսքը, հետո՝ մյուսը, էլի ընդհատել է խոսքը, բայց որ երրորդին է զանգ եկել, ասել է՝ «ենթադրում եմ խոսակցությունն արդեն հետաքրքիր չի ձեզ, ես, ըստ էության, ավարտեցի, շնորհակալություն, ցտեսություն»,- ասել է Փաշինյանը։ 

Վարչապետը հայտնել է, որ Մարությանը ճիշտ է արել, որովհետև չի կարելի այդպես վերաբերվել Հայաստանի պետականությանը և հրամայել քաղաքապետին։

«Եվ ես կարծում եմ՝ ճիշտ է արել։ Որովհետև եթե մարդիկ կան, թույլ են տալիս, որ իրենց էդպես վերաբերվեն, և էդպես վարվեն, և իրենց համար Հայաստանի պետականությունն է դա, որ ջինսով, բոթասով պիտի մտնեն, քաղաքապետին ասեն՝ սա, նա․․․ էդ ժամանակները պրծել են»,– նշել է ՀՀ վարչապետը:

 ««Հյուսիս-Հարավ» նախագիծը շատ լավ ներդրումային միջավայր է եղել, որ բռնել են ՀՀ նախագիծը և որպես կթու կով կթել են, ով հասել է»,- ընդգծել է վարչապետը:

«Հիմա մենք թաթիկները կտրում ենք հատ-հատ, և շարունակելու ենք կտրել, և որևէ մեկը չմտածի, որ ՀՀ դրոշին, պետականությանը, ինքնիշխանությանը, պետական արժանապատվությանը կարող է իր կեղտոտ թաթիկներով կպնել։ Կկտրենք բոլորի թաթիկները։ Սա՝ ի գիտություն»,- եզրափակել է վարչապետը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:14
26 Փետրվարի 2024
Կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 բալ կկորցնի. նախագիծ
Իսկ երկրորդ գիծ կանգնելու համար տուգանային միավորը 0.5-ից կդառա 0.25
13:09
26 Փետրվարի 2024
ABBYY ընկերությունների խմբի հիմնադիր Դավիթ Յանը ելույթ կունենա Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովին
Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին
11:08
26 Փետրվարի 2024
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
ՆԳՆ–ից հերքում են․ 00oo000 համարանիշը չի վաճառվել 300 հազար դոլարով
14:19
25 Փետրվարի 2024
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթերով հատել են ՀՀ պետական սահմանը
13:38
25 Փետրվարի 2024
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
Զինծառայող է մահացել չպարզված հանգամանքներում
17:59
24 Փետրվարի 2024
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Վերին Շորժայում հայկական դիրքերի ուղղությամբ
17:55
24 Փետրվարի 2024
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
ՔՊ–ն կողմնորոշվել է էկոնոմիկայի նախարարի թեկնածուի հարցում
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու