Հաստատում ենք մեր պարտավորությունները Կոնգրեսի կողմից ՀՀ-ում անվտանգության և ժողովրդավարության հարցերում. Փելոսի
18.09.2022,
15:24
Փելոսին վերահաստատել է ամերիկյան կողմի հանձնառությունը ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն աջակցելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին վերահաստատել է ամերիկյան կողմի հանձնառությունը ՀՀ-ում ժողովրդավարության զարգացմանն աջակցելու հարցում:
Կիրակի Երևանում ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Փելոսին արդյունավետ է համարլ հայ օրենսդիրների հետ ԱՄՆ կոնգրեսականների այսօրվա քննարկումը:
«Մենք հաստատել ենք մեր պարտավորությունները Կոնգրեսի կողմից Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության և ժողովրդավարության հարցերում», - ընդգծեց նա:
Փելոսին հիշեցրեց, որ Կոնգրեսն առաջատար դեր է խաղացել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, համապատասխան երկկուսակցական օրենքն ընդունվել էր 2019թ.-ին և նախորդ տարի ստորագրվել նախագահ Բայդենի կողմից:
«Մեր հանդիպման ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են անվտանգության հարցերը: Հայաստանը կարևոր նշանակություն ունի մեզ համար», – ասաց Փելոսին՝ հիշեցնելով, որ նրա գործընկերներ՝ Աննա Էշուն և Ջեքի Սփեյերն ունեն հայկական արմատներ և Կոնգրեսում ընտրվել են Կալիֆոռնիա նահանգից, որտեղ բնակվում է ամերիկահայերի մոտ 40%-ը:-0-