100 հազար դրամ տուգանք՝ սյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար (ՖՈՏՈ)
15.04.2020,
14:59
Այսուհետ 100 հազար դրամ տուգանք է նախատեսված սյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի Facebook–յան էջում հրապարակվել է հաղորդագրություն, որում նշվում է, որ 100 հազար դրամ տուգանք է նախատեսված սյուներին, ծառերին հայտարարություններ փակցնելու համար։
«Արգելվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ կապված հայտարարությունների տեղադրումը Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքներում, հենասյուների, էլեկտրասյուների, ծառաբների, քաղաքային կահավորանքների, ինչպես նաև ցանկացած այլ հանրային վայրերում`բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերում և Երևան քաղաքի վարչական սահմաններում այդ նպատակով տեղադրված հայտարարությունների համար նախատեսված վահանակների», – նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ նախագահը ստորագրել է «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկի չափով, այսինքն՝ մինչև 100 հազար դրամ։–0–