526.02
7.42
477.46
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հարուցվել է քրեական գործ ՄԻԱՎ–ով վարակված երեխայի դեպքի առթիվ. ԱՆ

11:53
31 Հոկտեմբերի 2019

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Քրեական գործ է հարուցվել ՄԻԱՎ–ով վարակված երեխայի դեպքի առթիվ։

Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Ինչ վերաբերում է վարակի աղբյուրին կամ պատճառների վերհանմանը, տեղեկացնում ենք, որ դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է նախաքննության փուլում», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Միաժամանակ, նախարարության կողմից իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն` հասկանալու վարակի փոխանցման հնարավոր աղբյուրները` համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով:

Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, երեխայի մոտ կրկնակի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է ՄԻԱՎ վարակ:

«Որոշում է կայացվել ախտորոշման հաստատման նպատակով իրականացնել արյան կրկնակի հետազոտություններ` մի քանի մեթոդներով: Ցավոք, ախտորոշումը հաստատվել է», – նշել է Առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ կազմակերպվել է կոնսիլիում` առաջատար մասնագետների ներգրավմամբ, այդ թվում արտերկրից ժամանած, հիվանդության վարման և դեղորայքային բուժմանն աջակցելու նպատակով:

Այս պահին երեխայի մոտ դիտվում է դրական շարժընթաց: ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի հանրապետական կանխարգելման կենտրոնի մասնագետների կողմից սկսվել է հակառետրովիրուսային բուժումը, ինչի շնորհիվ ներկայումս բավարար արդյունքներ են արձանագրում:

«Փոքրիկի բուժման գործընթացը գտնվում է առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:13
13 Նոյեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման շուրջ առաջացած աղմուկը
Փաշինյանը մեկնաբանել է սեռափոխված Մել Դալուզյանի մասին պատմող ֆիլմի նկարահանման շուրջ առաջացած աղմուկը:
19:21
13 Նոյեմբերի 2019
Փաշինյան. «Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ» (ՎԻԴԵՈ)
«Կպառկեցնենք ասֆալտին և կտանք պատին, հանկարծ մտքներով չանցնի, որ որևէ մեկը կարող է միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ», – այսօր ԱԺ–ում հայտարարել է Փաշինյանը։
19:00
13 Նոյեմբերի 2019
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը (ՖՈՏՈ)
Յուրի Ջորկաեֆը պատրաստ է աջակցել հայկական դպրոցներում սպորտի զարգացմանը:
17:25
13 Նոյեմբերի 2019
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար
Տարեկան մոտ 250մլն դրամ. ԱՆ–ն նախատեսում է իրականացնել պետական ծրագիր կրծքագեղձի քաղցկեղի բուժման համար:
15:57
13 Նոյեմբերի 2019
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)
«Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ». Ծառուկյանը մեկնաբանել է Գևորգ Պետրոսյանի ելույթն ԱԺ–ում:
15:43
13 Նոյեմբերի 2019
12 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
12–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
14:11
13 Նոյեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա կինը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 31–ամյա Մայա Ժիդկովան հայտնաբերվել է։
13:27
13 Նոյեմբերի 2019
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել (ՎԻԴԵՈ)
ԵՊՀ դասախոսները մեկօրյա նախազգուշական գործադուլ են հայտարարել:
11:44
13 Նոյեմբերի 2019
Երևանում երթուղայինի վարորդները հրաժարվել են սպասարկել հաշմանդամություն ունեցող քաղաքացուն. քաղաքապետարանն արձագանքել է (ՖՈՏՈ)
Մարդ լինելն առողջությանը վնաս չէ. Երևանի քաղաքապետարանն արձագանքել է Facebook–ում իր խնդրի մասին ահազանգող քաղաքացուն։
10:45
13 Նոյեմբերի 2019
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ նվազում, Երևանում սառնամանիքներ են լինելու:
08:00
13 Նոյեմբերի 2019
Երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` նոյեմբերի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
21:54
12 Նոյեմբերի 2019
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր գումար հափշտակելու դեպք է բացահայտվել: