Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
13.12.2023,
15:33
Չի իրականացվել սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծման և կրծողների ոչնչացում
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Անհատ ձեռնարկատեր Ալվարդ Հերգնյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում ՀՀ սննամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Գեղարքունիքի մարզ, ք․ Գավառ), հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
Մասնավորապես՝
Մասնավորապես՝
- չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրում, լվացում, ախտահանում, միջատազերծման և կրծողների ոչնչացում,
- արտադրական շինության առաստաղը մասնակի վնասված է եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդի շղթայի աշխատակիցը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության:

