Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը բարձրացել է, սպասվում են տեղումներ. Սուրենյան

14.01.2021, 15:14
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը բարձրացել է, սպասվում են տեղումներ. Սուրենյանը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը բարձրացել է, սպասվում են տեղումներ. Սուրենյան

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ժամը 13։00 դրությամբ Կապանում և Ստեփանակերտում +20, Իջևանում +18, Մեղրիում և Արենիում +17 աստիճան է, հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Facebook–յան իր էջում։

«Օդի ջերմաստիճանը բարձրացել է նաև Երևանում, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում +5...+9 աստիճան է։ Այսօր երեկոյան ժամերին առանձին շրջաններում, հունվարի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, սակայն ջերմաստիճանի նվազում առաջիկա 4 օրերին չի կանխատեսվում», – նշել է օդերևութաբանը։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի հաղորդմամբ, մայրաքաղաք Երևանում հունվարի 14-ի  ուշ երեկոյան ժամերին, 15-ին, 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ Հունվարի 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այսօր գիշեը սպասվում է +1...+3, վաղը ցերեկային ժամերին կանխատեսվում է +5...+7, գիշերը` +1...+3։

Հանրապետության տարածքում հունվարի 14-ի  երեկոյան, 16-ին  առանձին շրջաններում, 15-ին, 18-19-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-ի ցերեկը և 15-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում կբարձրանա 3-5 աստիճանով։–0–