Հանրապետության տարածքին ցիկլոն է մոտենում, սպասվում է անձրև և ձյուն
04.01.2024,
19:46
Հանրապետության տարածքին ցիկլոն է մոտենում
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։
Երևան քաղաքում հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 4-ի երեկոյան, 5-ին, 6-ի գիշերը սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հանրապետության տարածքում հունվարի 5-ին, 6-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռային գոտիներում կլինեն թաց ձյան տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, 4-ին և 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։
Հունվարի 5-ի գիշերը օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։-0-