ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկաններն այսօր Հանրապետության հրապարակում բերման են ենթարկել անհնազանդության ակցիայի մասնակիցներին, ովքեր կրում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմքով դիմակներ։
Ցուցարարներին նստեցրեցին ոստիկանական «ԳԱԶԵԼ»–ներ։
«Նիկոլը կամովին հանձնվել է», – ասաց ցուցարարներից մեկը, երբ նրան բերման էին ենթարկում։
Մոտ 10 ոստիկան կոպտորեն բերման ենթարկեցին Փաշինյանի դեմքով դիմակ կրող մի աղջկա։ Ակցիայի մասնակիցներից մեկը փորձեց մեկնաբանություն տալ լրագրողներին, բայց նրան ևս բերման ենթարկեցին։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում