435.48
4.36
404.42
+4
Եղանակը Երևանում
Հայ

Համընդհանուր պատասխանատվության օրը` Երևանի կոնյակի գործարանում (ՖՈՏՈ)

20:52
17 Հունիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 16-ին Երևանի կոնյակի գործարանը, միանալով Պեռնո Ռիկար միջազգային խմբի աշխարհասփյուռ այլ ընկերություններին, 10-րդ անգամ նշեց Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’ALL Day) և նախաձեռնեց համայնքի բարելավմանն ուղղված հերթական ծրագիրը, հաղորդում է ԵԿԳ-ի մամուլի ծառայությունը:

Լինելով Պեռնո Ռիկար միջազգային խմբի անդամ` Երևանի կոնյակի գործարանն իր «Կայունություն և պատասխանատվություն» ռազմավարության շրջանակում շարունակաբար իրագործում է “Good Times from a Good Place” հայեցակարգը, որը հիմնված է չորս կարևոր ուղղությունների վրա՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արժևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (Շրջանաձև տնտեսության խթանում), պատասխանատու հյուրընկալություն։ Այս ռազմավարության կարևորագույն մասն է կազմում նաև Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’ALL Day)։ Խմբի կողմից մեկնարկած «Պատասխանատվության օր» միջոցառումների շարքը ջանում է միավորել խմբի բոլոր անդամներին մեկ գաղափարի շուրջ, այն է՝ համայնքերի և շրջակա միջավայրի պահպանման, բարելավման և կայուն զարգացման իրազեկության բարձրացումը։

ЕКЗ Ереванский коньячный завод (1).jpg

Համընդհանուր պատասխանատվության օրն (Responsib’ALL Day) իրականացվում է 2011 թվականից՝ ի նշան բնության հանդեպ տածած երախտագիտության։ Այն Պեռնո Ռիկար խմբի համար հատուկ օր է, որը միավորում է ընկերության 18,500 աշխատակիցներին ամբողջ աշխարհում և կենտրոնացնում նրանց ջանքերը բնության պահպանման ու համայնքների բարելավման վրա։

Միջոցառման ընթացքում Երևանի կոնյակի գործարանի ողջ անձնակազմը կատարել է ընկերության հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ` խողովակների ներկում, վարդերի տնկում, նստարանների տեղադրում, թռչնաբների տեղադրում և պատրաստում: Նախաձեռնությանն ընդառաջ նորոգվել է նաև հարակից ճանապարհի եզրագծային հատվածը՝ գործարանի հարակից լանջային գոտու բարձրադիր մասի ամբողջ երկայնքով։

ЕКЗ Ереванский коньячный завод (4).jpg

Անձնակազմի համար օրը խորհրդանշական էր, քանի որ գործարան էին այցելել համաշխարհային ֆուտբոլի մի շարք լեգենդներ և ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաներ` UEFA-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության) նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորությամբ, ովքեր ոչ միայն հասցրեցին բացահայտել հայկական կոնյակագործության հարուստ ժառանգությունը, այլև մասնակցություն ունեցան միջոցառմանը՝ տնկելով հատուկ ծառ ARARAT թանգարանի հարևանությամբ։

ЕКЗ Ереванский коньячный завод (3).JPG

«Հայաստանում Երևանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող Համընդհանուր պատասխանատվության օրը (Responsib’All Day) տարիների ընթացքում ունեցել է լայն և բազմաբովանդակ սփռում՝ Երևանի բուսաբանական այգուց մինչև Սևանա լիճ, Էրեբունի արգելոց-թանգարանից մինչև Հայաստանի հեռավոր մարզեր։ Մի փոքր ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին մենք նախաձեռնեցինք Երևանի ամենանշանավոր լանջերից մեկի՝ ընկերության հարակից տարածքի կանաչապատման ծրագիրը, կարճ ժամանակահատվածում արդիականացրեցինք լուսավորությունը և այսօր, համալրելով մեր նախաձեռնությունների շարքը, աշխատակիցների ջանքերով իրականացնում ենք բարեկարգում։ Այս ամենը, կարծում եմ, ունի նաև մեծ գաղափարական խորհուրդ՝ կոնյակագործության հոբելյանական այս տարում ընկերության աշխատակիցներից յուրաքանչյուրի ջանքերով մի նոր հմայք հաղորդեցինք դեպի ARARAT տանող ճանապարհին», - նշում է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանը։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:22
16 Փետրվարի 2024
ՀՀ վարչապետը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարի հետ
19:37
16 Փետրվարի 2024
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
Միասնական սոցիալական ծառայությունը հայտարարություն է տարածել թոշակի վճարման կազմակերպությունը կամ բանկային հաշվեհամարը փոխելու մասին
17:57
16 Փետրվարի 2024
Ամերիաբանկը 21% մասնաբաժնով հիփոթեքային շուկայի առաջատարն է (ՎԻԴԵՈ)
2023թ․-ին Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 47 մլրդ դրամով կամ 25,3%-ով. ՎԻԴԵՈ
14:37
16 Փետրվարի 2024
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
Հայաստանը կրակ չի բացել․ ՊՆ–ն հերքում է Ադրբեջանի ապատեղեկատվությունը
13:25
16 Փետրվարի 2024
Վահան Քերոբյանի նկատմամբ ընտրվեց տնային կալանք
Վահան Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց տնային կալանք
11:47
16 Փետրվարի 2024
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
Հայաստանն առաջարկ է ներկայացրել Ադրբեջանին
10:13
16 Փետրվարի 2024
Փաշինյանը մեկնել է Մյունխեն
Փաշինյանը Աննա Հակոբյանի հետ փետրվարի 16-18-ն աշխատանքային այցով մեկնել է Մյունխեն
22:37
15 Փետրվարի 2024
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
Մեղադրանք է առաջադրվել էկոնոմիկայի նախարարության 5 պաշտոնյայի․ ԶԼՄ–ները նրանց թվում նշում են նախկին նախարար Քերոբյանին
21:15
15 Փետրվարի 2024
Օհանավանում բնակիչը սեփական տարածքում հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան (ՖՈՏՈ)
Օհանավանում բնակիչներից մեկը սեփական տարածքում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերել է միջնադարյան ժայռափոր դամբարան․ ՖՈՏՈ
12:28
15 Փետրվարի 2024
Հայաստանում սպառողները կարող են անձամբ հետևել էլեկտրաէներգիայի ծախսին
«Հայաստանի էլեկտրական ցանցերում» գործարկվել է էլեկտրաէներգիայի հաշվարկի նոր համակարգ
16:08
14 Փետրվարի 2024
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով. նախաձեռնվել է քրեական վարույթ
«Հրազդան» մարզադաշտն օտարվել է շուկայական արժեքից շուրջ 200 անգամ ցածր գնով