Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրացնել և հանձնել է եկամուտների հայտարարագիրը։
Այս մասին նա հայտնել է Facebook–յան իր էջում՝ հրապարակելով տեսանյութ։
Նախօրեին Փաշինյանը փորձել էր առցանց լրացնել եկամուտների հայտարարագիրը, ինչից հետո խորհրդակցություն է կազմակերպել՝ քննարկելով համակարգում առկա խնդիրները։ Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ու էկոնոմիկայի նախկին նախարար Ներսես Երիցյանը։
Նշենք, որ մինչև խորհրդակցությունը Փաշինյանը զանգել է բանկ ու տեսանյութ հրապարակել Facebook–յան իր էջում։
«Համընդհանուր հայտարարագիրս ամբողջությամբ լրացնելու համար ինձ պակասում է երկու տվյալ՝ 2024-ին ստացածս վարկերի թիվը և ավանդից ստացած տոկոսները։ Այդ տվյալներն եմ հավաքում», – գրել է Փաշինյանն ու հրապարակել տեսանյութ։
Կարդացեք նաև՝ «Որո՞նք են համարվում հարկվող եկամուտներ, որոնք՝ չհարկվող․ ՊԵԿ–ը մանրամասնում է (ՎԻԴԵՈ)»