Համասեռամոլներ միշտ էլ եղել են, էն ժամանակ պարզապես կանգնում էին քաղաքապետարանի մոտ, հետո Կոմայգում, հիմա ցրվել են. Անդրանիկ Հարությունյան (ՎԻԴԵՈ)

08.09.2020, 11:24
Հայտնի դերասան Անդրանիկ Հարությունյանը խոսել է համասեռամոլների և նրանց կողմից երեխա որդեգրելու փաստի մասին. ՎԻԴԵՈ
Համասեռամոլներ միշտ էլ եղել են, էն ժամանակ պարզապես կանգնում էին քաղաքապետարանի մոտ, հետո Կոմայգում, հիմա ցրվել են. Անդրանիկ Հարությունյան (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Համասեռամոլներ միշտ էլ եղել են։ Էն ժամանակ պարզապես կանգնում էին քաղաքապետարանի մոտ, հետո Կոմայգում, հիմա ցրվել են։

Загружается новость ... "Лево"

Այս մասին նշել է հայտնի դերասան Անդրանիկ Հարությունյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության Youtube–յան ալիքում հեռարձակված հարցազրույցի ժամանակ։

«Ես չեմ ընդունում դա, բայց իրենից տեսանկյունից դա նորմալ է։ Քանի որ ես նորմալ տղա եմ, իմ բոլոր ընկերները նորմալ տեսակի տղաներ են, լավ մարդիկ են, բայց իրենց մեջ էլ (համասեռամոլների) կան նորմալ, լավ մարդիկ, բայց դե որպես տղա հո չեմ գնալու տամ սպանեմ», – նշեց Հարությունյանը։

Անդրադառնալով այն հարցին, թե ընդունու՞մ է արդյոք համասեռամոլ զույգի կողմից երեխայի որդեգրման փաստը` դերասանը նշեց, որ առհասարակ չի ընդունում համասեռամոլությունը, նրանց ամուսնությունն ու երեխա որդեգրելը։

«Թող նորմալ տղա, աղջիկ ամուսնանան, ու եթե երեխա չեն ունենում, թող որդեգրեն», – ասաց Հարությունյանը։–0–